Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունից պահանջում ենք հանրությանն իրազեկել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին. հայտարարություն

Հունվար 09,2021 14:28

Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը,

Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունը,

ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը,

հանրային վստահության վերականգնման, քաղաքական տարբեր ուժերի կողմից իրադարձությունների զարգացման, իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ շահարկումների ու տարածվող ապատեղեկատվության զոհը չդառնալու անհրաժեշտությունը՝

Մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք.

1.առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում՝ իր բոլոր, հատկապես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործողությունների վերաբերյալ։ Վերջ տալ բացառիկ ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործելակերպին, երբ ՀՀ իշխանությունները ստորագրում են բախտորոշ փաստաթղթեր և հասարակությանը կանգնեցնում են այլևս կատարված փաստին դեմ հանդիման՝ զրկելով իրենց կյանքի ու կենսագործունեության կազմակերպման կանխատեսելիությունից, սահմանափակելով և վտանգելով Հայաստանի և Արցախի կապը, Հայաստանում և Արցախում մարդկանց անվտանգությունը:

2.հանրությանն իրազեկել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքացիների և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա:

3.արդյունավետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ, միջազգային իրավունքի հիման վրա ստեղծված ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի վերաբերյալ առարկայական բանակցություններ սկսելու ուղղությամբ:

4.անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել աշխատեցնելու համար միջազգային իրավունքի և նորմերի համաձայն գործող երկկողմ և բազմակողմ բոլոր մեխանիզմները, ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիներին և զինվորականներին վերադարձնելու ուղղությամբ: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներգրավել միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ), ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին:

09․01․2021 թ․

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների տուն ՀԿ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Անի Աղագյուլյան, իրավապաշտպան

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Երիտասարդական ավանգարդ ՀԿ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Սոնա Մանուսյան

Քաղաքականության հետազոտական կենտրոն

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

Սպիտակի հելսինկյան խումբ ՀԿ

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

«Սոցիոսկոպ» ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031