Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարարը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ համոզելու Հայաստանին «դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»

Հունվար 09,2021 13:37

«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրում է պաշտոնական Երևանին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների «ոտնահարման և տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերի համար»։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այս մասին գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։

Այն թվագրված է դեկտեմբերի 28-ով, սակայն հրապարակայնացվել է միայն երեկ։ Բայրամովի նամակի զգալի մասը նվիրված է հրադադարից հետո գերեվարված 62 հայ զինծառայողներին, որոնք ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` ծնունդով Շիրակի մարզից են. «Եվ Ադրբեջանի տարածքում են տեղակայվել դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով»։

Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կոչ է անում. «Օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները` համոզելու համար Հայաստանին զերծ մնալ ապակայունացնող գործունեությունից և դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031