Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գոնե այսպիսի աղետից հետո ձեզ զուսպ պահեք, ուղղակի լռեք. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

Հունվար 09,2021 13:25

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2014 թ. Աշխարհի չեմպիոն, 2010 թ. Աշխարհի գավաթի հաղթող, 2009 թ. Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

Նույն ոճը, արդեն որերորդ անգամ…

Կապիտուլյացիայից հետո համոզված եմ եղել, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան հայրենասեր, պետականամետ, երկրի կառուցման գործին նվիրված, օբյեկտիվ անհատներ, ովքեր պայքարելու են ստեղծված իրավիճակից լավագույն ելքեր գտնելու համար և չեն հաշտվելու վարվող քաղաքականության հետ։ Մտքումս նման պատգամավորների հստակ թիվ ունեի։

Պետք է ընդունեմ, որ որոշների դեպքում սխալվել եմ ակնկալիքներիս հարցում, կամ կան այլ պատճառներ, որոնց մասին ես չգիտեմ։ Ամեն դեպքում, սպասումներս ավելի շատ էին, չնայած՝ դեռ հույս ունեմ, որ ոմանք, բացի ներսում մղած փակ պայքարից, կսկսեն նաև հանրային պայքարել։ Նման մարդիկ, վստահեցնում եմ, կան։

Գոռ Գեւորգյանի, Վարդան Աթաբեկյանի, Սոֆյա Հովսեփյանի դեպքում չեմ սխալվել։ Մարդիկ հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին, պայքարել են ինչքան հնարավոր է և վերջնականապես համոզվելուց հետո, որ իշխող քաղաքական ուժը, կուրորեն և անվերապահորեն հավատարիմ մնալով մեկ մարդու (լիդերի), ամեն ինչ տանում է կործանման, անկախացել են՝ շարունակելու իրենց պետականամետ գործունեությունը։

Հիմա, երբ տարբեր մեծ, փոքր, միջին քպ-ական պաշտոնյաներ նույն ոճով քննադատում են պատգամավորներին այդ քայլի համար, որպես հիմնական «փաստարկ» բերում են այն, որ իբր վերջիններս չունեն անձնական ոչ մի արժանիք և ժամանակին ընտրվել են զուտ մեկ մարդու բարձր վարկանիշի շնորհիվ…

Հարց է առաջանում. եթե նման տեքստեր գրող/տարածողներն իսկապես հավատում են իրենց արտաբերած մտքերին, այլ ոչ շողոքորթության հերթական դրսևորումն է, ինչո՞ւ ժամանակին ընտրական ցուցակներում ընդգրկել են հենց նման «անարժան» մարդկանց։ Թե այն ժամանակ արժանի էին, որովհետև պետք էին, իսկ հիմա «անարժան» են, քանի որ կուրորեն հրաման չեն կատարում…

Եվ մյուս հարցը, հարգելի՛ պաշտոնյա քննադատներին. մտածե՞լ եք, նույն ընտրողները և նույն ներկայիս պատգամավորները կմիանային արդյոք այդ քաղաքական թիմին, եթե ժամանակին հայտնի մեկ մարդը ազնիվ լիներ իր հայտարարություններում և ասեր հեղափոխության իրական նպատակը…

հ.գ. գոնե այսպիսի աղետից հետո ձեզ զուսպ պահեք, ուղղակի լռեք։

հ.հ.գ. անկախ ամեն ինչից, ֆեյքերը լավն են, հստակ ոճ ունեն, հետևողական են, սկզբունքային)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031