«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը
Անմահացավ եզդի հոգևորական Նորայր (Նոդար) Տահարի Մստոյանը։
Հոգևորական փիր կաստայի ներկայացուցիչ 19-ամյա զինվոր Նորայրը հերոսաբար կռվում էր Ֆիզուլիի համար մղվող մարտերում։ Իր հայ զինակից ընկերների հետ մինչև վերջին շունչը կռվել են, պայքարել իրենց ծնողների ու պապերի կողմից ազատագրված Ֆիզուլիի ու Արցախի մյուս տարածքների համար։
Նորայրի և իր ընկերների համար Արցախի պաշտպանությունը և անկախությունը ավելի գերադասելի էին, քան իրենց սեփական երիտասարդ կյանքը։
Կարդացեք նաև
Կենաց-մահու կռիվ տվեցին ու իրենց կյանքը նվիրեցին հանուն նրա, որ իրենց ընտանիքները անվտանգ ապրեն այս հողի վրա։
Շուրջ 2 ամիս էր՝ ծնողները փնտրում էին նրան վիրավորների, ինչքան ցավալի է՝ նաև զոհվածների ու անհետ կորածների ցուցակներում, սակայն չէին գտնում։ «Նորայրը հերոսաբար զոհվել է» լուրը վրա հասավ երկու օր առաջ։
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղը սգի մեջ է։ Այսօր հոգեհանգիստն է, իսկ վաղը՝ Նորայրի հուղարկավորությունը։
Հավերժ փառք քեզ, հերոս։
Ցավակցում եմ հերոս Նորայրի ընտանիքին ու հարազատներին։