ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայտարարությանը՝ հետևյալ գրառումով․
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը խորհուրդ եմ տալիս պաշտպանել քաղաքացիների ճշմարիտ և պաշտոնական տեղեկատվությամբ տեղեկացված լինելու իրավունքը։
Մեդիադաշտը, տեղեկատվական աղբով լցնելուց առաջ, պետք էր նախ և առաջ մտածել, որ նման աղբին կսկսեն չարձագանքել, չմեկնաբանել, ընտրություն կատարել լրատվամիջոցների միջև, ապատեղեկատվություն տարածող կայքերին հարցազրույց չտալ։
Իսկ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ մեդիադաշտը բաժանված է երկու մասի՝ օբյեկտիվ լրատվություն տարածող կայքերի և ուղղորդված լրատվություն տարածող կայքերի։
Քաղաքացիները տեղեկացված լինելու իրավունք ունեն, իսկ պաշտոնյաները՝ հարցազրույց տալու այն լրատվամիջոցներին, որոնք միայն լրատվամիջոց են, ոչ թե հայտնի շրջանակներին ծառայող գործիք։
Կարդացեք նաև
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նույնպես պատասխանել է պատգամավոր Արփի Դավոյանին
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը սկսել է խորհուրդներ տալ «Մեդիա պաշտպանին», խոսել է տեղեկատվական աղբի, մեդիա դաշտը երկու մասի բաժանելու, տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին։
ԱԺ պատգամավորը լավ չի պատկերացնում` ինչ ասել է օբյեկտիվ լրատվություն։ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին ուզում ենք տեղեկացնել, որ քաղաքացիներին պաշտոնական տեղեկատվություն հաղորդելը նաեւ`ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի ջանքերով, Հայաստանում դարձել են իրարամերժ իրականություններ: Դրա ապացույցը պաշտոնական տեղեկատվությանը հետեւելու եւ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելու հետեւանքով Հայաստանի կապիտուլյացիան է պատերազմում։
Ինչ վերաբերում է պաշտոնյաների՝ հարցազրույց տալու իրավունքին, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին տեղեկացնենք, որ լրատվամիջոցները նրա համար են, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի իր կողմից վարձված պաշտոնյաների գործողությունների մասին։ Իհարկե, պաշտոնյան ինքն է որոշելու՝ տա հարցազրույց, թե ոչ, բայց հրաժարվելը նշանակում է, որ վարձու պաշտոնյան թաքցնում է, թե ինչու է ուտում հարկատուների տրամադրած հացը։