Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում հստակ ներկայացնել մոսկովյան հանդիպման օրակարգը. Ստյոպա Սաֆարյան

Հունվար 09,2021 10:42

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, որ մոսկովյան հանդիպման կապակցությամբ ամենատարբեր վարկածներն են շրջանառվում, մեղավոր է իշխանությունը․

1․ Ի՞նչն է խանգարում հստակ ներկայացնել մոսկովյան հանդիպման օրակարգը, մասնավորապես՝ թե որո՞նք են հայկական կողմի հարցերը (վարչապետ Փաշինյանի ստատուսը միայն թույլ, աղոտ պատկերացում է տալիս, թե ինչ է ինքը պատրաստվում քննարկել, բայց դա չի նշանակում, թե օրակարգում միայն Հայաստանի առաջադրած հարցերն են․ իսկ ի՞նչ հարցեր է դրել Ադրբեջանը, ի՞նչ հարցեր է դրել Ռուսաստանը․․․)։

2․ Ի՞նչ է նշանակում արդարադատության նախարարի հայտարարությունը, թե «Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես՝ որպես Կառավարության անդամ, տեղյակ կլինեի դրա գոյության մասին»։ Ինչո՞ւ կառավարության անդամը չի կարող ասել՝ պայմանագիր չկա կամ կա․․․ Այսինքն՝ կարող է լինել, բայց ինքը չգիտի՞․․․

3․ Սա ի՞նչ հանրային հաղորդակցության ձև է․․․ Իշխանություններին ձե՞ռք է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահությունը խորանա․․․

4․ Երբ Ազգային ժողովի քաղաքական գործիչները ոչ մի օրակարգ չեն ստեղծում, քաղաքական խոսք չի ասվում, անշուշտ «սուրբ տեղը» լցնելու է մեդիատեռորը, ինչպես ասում եք․․․
ՊՈԱԿ-ն էլ թող խորը նշի հետծննդյան տոները․․․
Երանի թե լիքը բան հասկանայի․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031