Ադրբեջանը հայտարարել է 62 հայ զինծառայողների ձերբակալման ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին:
Տեղեկությունն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին գրած նամակում:
Դրանում նշվում է Հադրութի շրջանում «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: «Խմբի վաթսուներկու անդամներ ձերբակալվել են եւ ներկայումս գտնվում են նախաքննության տակ, որը վարում են Ադրբեջանի իրավասու պետական մարմինները», – գրել է Բայրամովը:
Ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են, հիմնականում՝ Շիրակի մարզից և ծառայում են ՀՀ զինված ուժերում։ Նրանք գտնվել են Քաշաթաղի (Լաչինի) շրջանում՝ 2020թ-ի նոյեմբերի վերջին – դեկտեմբերի 1-ին, եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց առաջ:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ Լաչինի շրջանի հանձնումից հետո խումբը տեղափոխվել է «Ադրբեջանի տարածքի խորքը` իբր «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործունեություն կազմակերպելու համար»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում