Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվում է հիպերմարկետ՝ բացառապես տեղական արտադրողի համար

Հունվար 08,2021 21:33

Երեւանում բացվում է իր տեսակի մեջ եզակի առեւտրային մեծ կենտրոն (Ազգային Մոլ), որը նպատակ ունի մեկ տանիքի ներքո համախմբել բոլոր տեղական արտադրողներին եւ տրամադրել արտոնյալ պայմաններ գործելու եւ զարգանալու համար։
Առեւտրի կենտրոնում տեղ են գտնելու բացառապես հայկական ընկերությունների եւ բրենդների արտադրանքներ՝ սնունդ, հագուստ, կենցաղային տեխնիկա, կահույք, շինանյութ, ձեռագործ աշխատանքներ, աքսեսուարներ, ազգային խոհանոց եւ այլն։
ԱԶԳԱՅԻՆ ՄՈԼԸ ձեւավորվելու եւ զարգանալու է որպես ազգայինի եւ ազգային արժեքների ճանաչման ուղի տուրիզմի ազգային քարտեզի վրա՝ որպես Երեւանում գտնվող մի յուրահատուկ վայր։
Ազգային առեւտրի կենտրոնում տաղավար ունենալու առավելությունները՝
• Նվազագույն մարժայով վաճառք
• Վարձակալման ցածր գին
• Մեծածախ/մանրածախ վաճառք
• Արտադրանքի հայտնիություն, բրենդի առաջխաղացման ռազմավարություն
• Մարքեթինգային եւ գովազդային ծառայությունների մատուցում
• Արտահանման հնարավորություն
• Նոր գործարար կապեր
• Բիզնես քննարկումների եւ ֆորումների մասնակցություն
• Նոր վարկային ռեսուրսների եւ ներդրողների ներգրավում
• Մասնագիտացված եւ Էկոնոմ առաքում ՀՀ բոլոր վաճառակետերին

Տաղավարների ամրագրման եւ Ձեր արտադրանքի ներկայությունը ԱԶԳԱՅԻՆ ՄՈԼՈՒՄ ապահովելու համար կարող եք մոտենալ ք․ Երեւան Թբիլիսյան 26/8 հասցեով կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 077 899 117, 099 899 117 ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031