ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, հաղորդում է Reuters-ը:
«Բոլոր նրանց, ովքեր հարցնում էին. ես չեմ գնա հունվարի 20-ի երդմնակալությանը»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ըստ Սպիտակ տանն ընթացող քննարկումների, հունվարի 19-ին Թրամփը կմեկնի Ֆլորիդայի իր առանձնատուն:
Այսպիսով, Թրամփը կդառնա ԱՄՆ 4-րդ նախագահը, որը չի մասնակցի իրեն փոխարինողի երդմնակալությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ