Այսօր՝ հունվարի 8-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան գործընկեր կառույցի ղեկավար Մեսրոպ Առաքելյանի հետ։
Հանդիպման ընթացքում, արցախցիներին հուզող սոցիալական խնդիրների շարունակական լուծման համատեքստում, կարևորվել է տեղահանված բնակչության կացարանային հարցի կարգավորումն որպես առաջնահերթություն դիտարկելն ու համապատասխան աշխատանքների շուտափույթ ծավալումը։
Գործընկերներն օրախնդիր հարցի լուծման առնչությամբ քննարկել են հեռանկարային համապատասխան մեխանիզմներ՝ վերահաստատելով այդ ոլորտում ևս առաջիկայում համատեղ գործունեության անվերապահ իրականացումը։
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն
Կարդացեք նաև
❗Այսօր՝ հունվարի 8-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային հանդիպում է...
Posted by ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն on 2021 թ. հունվարի 8, ուրբաթ