Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախկին փոխնախարար. «Ժողովուրդը խաբված է` խաբելու բարձր պրոֆեսիոնալություն ունեցող մարդկանց կողմից»

Հունվար 08,2021 19:30

Արդարադատության նախկին փոխնախարար Արտյոմ Գեղամյանը իր նախկին աշխատավայրի առջեւ կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարեց. «Իմ ընկերներից տեղեկություն ստացա, որ շրջանառության մեջ կա որոշակի փաստաթուղթ: Իհարկե, այդ տեղեկությունը հաստատված չէ: Բայց հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում մենք գործ ունենք ապաշնորհ կառավարման կամ ապակառավարման հետ, որ մեր պետությունը տոտալ չի կառավարվում ու քաղաքացիներն ունեն մտահոգություններ, նման ակցիաները օրինաչափ են: Պարզապես, քաղաքացիներն ունեն տեղեկատվություն ստանալու իրավունք իրենց եւ իրենց երեխաների ապագայի վերաբերյալ: Կրկնում եմ, կառավարությունը մատնված է անգործության, ՀՀ վարչապետը պարտության խորհրդանիշն է: Պարտության խորհրդանիշը չի կարող բանակցել թշնամի երկրի եւ միջնորդ երկրի, մասնավորապես, ՌԴ ղեկավարության հետ: Պարտությունը շարունակվում է եւ պետք է հնարավորինս շուտ վերջ տալ այդ պարտությանը»:

Հարցին, թե ինչ ելքեր է տեսնում, պարոն Գեղամյանը պատասխանեց. «Նոյեմբերի 9-ին հաջորդող մի քանի օրերի ընթացքում ինչպես ես, այնպես էլ՝ շատերը, ելնում էինք ողջամտության կանխավարկածից: Դա ի՞նչ է նշանակում: Պատերազմում պարտված, նաեւ ընդհանրապես կառավարումը, բոլոր բարեփոխումները  ձախողած,  բարձրագույն կրթություն չունեցող, տարրական էտիկետի կանոններին չտիրապետող , միջազգային գործընկերների աչքի առաջ  Հայաստանի Հանրապետությունը վատ, բացասական երանգներով պրոյեկտող երկրի ղեկավարը պետք է  հեռանա: Սա ողջամտության կանխավարկածն էր: Սակայն նա չհեռացավ: Տեղի ունեցան ակցիաներ, խորհրդարանական ընդդիմությունը պահանջեց վարչապետի հրաժարականը: Բայց, կարծես, կողմերը չեն գնում կոնսենսուսի: Ես չգիտեմ՝ նա ինչ է մտածում եւ դա կարեւոր էլ չէ այս պահին: Մեր խնդիրը իրավական մեխանիզմների կամ գաղափարների սակավությունը չէ: Բառացիորեն երեկ տեղի ունեցավ կոնֆերանս եւ «Իրավական ուղի» ՀԿ նախաձեռնությամբ խոսեցին այս ժամանակահատվածի համար մեր հանրապետության լավագույն ուղեղները: Բայց այդ ամենը պետք է դրվի պլատֆորմի մեջ եւ այդ պլատֆորմն ունի կառավարությունը: Իսկ կառավարությունը ընտրվելու առաջին օրվանից մերժել է որեւէ գրքագետ կամ համակարգված լուծում ցանկացած հարցի վերաբերյալ… Ժողովուրդը խաբված է՝ խաբելու բարձր պրոֆեսիոնալություն ունեցող մարդկանց կողմից:

Առաջիկա զարգացումներն են՝ օր առաջ պարտության խորհրդանիշը պետք է հեռանա եւ իր հանցակիցների հետ միասին կանգնի արդարադատության առաջ, երկրում պետք է ձեւավորվի անցումային կառավարություն իրենց ոլորտում հաջողությունների հասած մարդկանցով, ինչը կերաշխավորի սահուն ընտրություններ եւ նորմալ կառավարում: Եվ ես հույս ունեմ, որ դա կիրականանա սահմանադրական եւ ոչ բռնի ճանապարհով»:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կհորդորի արդարադատության նախարարությունում ներկայումս  աշխատողներին,  նախկին փոխնախարարը պատասխանեց. «Հորդորում եմ, որ գիտակցեն պահի լրջությունը, ղեկավարների կողմից հրահանգներ ստանալուց առաջ եւ կատարելու ընթացքում փորձեն հասկանալ այդ հրահանգների ակունքները՝ թե դրանք որտեղից են գալիս: Եվ իրենց լիազորությունների շրջանակներում, եթե կգտնեն, որ այդ դավաճանական հրահանգները հակասում են ՀՀ շահերին, գոնե փորձեն խոչընդոտել դրանց իրագործումը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031