Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը. Տիգրան Աբրահամյան

Հունվար 08,2021 16:10

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հասկանում եմ այն ծնողներին, որոնց որդիները զորակոչվում են բանակ և որոնք մեծ թվով հարցեր ունեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Սակայն խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը։

Ես հասկանում եմ, որ սա շատ դեպքերում խրախուսվում է իշխանության կողմից, որովհետև նրանք Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ-պայմանավորվածություններ ունեն։

Բայց նաև հասկանում եմ, որ հանրության շրջանում խիստ մտահոգություններ է առաջացել հատկապես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման և հայ զինծառայողների նոր գերեվարումներ հետ կապված հարցերը։

Մարդիկ իրենց մաշկի վրա զգում են պետության բացակայությունը, ինչը ցավոք մեծ թվով բացասական հետևանքներ է իր հետ բերում։

Արցախում մեր հայրենակիցներն են, մեր ընկերները, հայի տեսակը և նրանք մեր բոլորի սատարման կարիքն ունեն։

Արեք տարանջատենք վատ իշխանություն կամ դրա բացակայություն ձևակերպումները արցախցիների կողքին լինելու և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով նրանց աջակցելու անհրաժեշտությունը։

Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է մարդկանց հետ պարզ լեզվով խոսեն՝ որքան էլ որ դա նրանց համար այս փուլում դժվար լինի։ Ի վերջո, իրենք ևս պատասխանատու են ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր վտանգավոր զարգացումների համար։

Մարդիկ, ովքեր զինվոր են բանակ ճանապարհում պետք է հստակ հասկանան, թե ինչ խնդիրներ են լուծում իրենց տղաները և ինչպես է իր անելիքները տեսնում պետությունը։

Իսկ նրանց զորակոչելու և մեր հայրենիքի ամենատարբեր հատվածներ ծառայության մեկնելու խիստ անհրաժեշտությունը կա։

Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան օգտագործեք ցանկացած առիթ մարդկանց հետ խոսելու, նրանց մտահոգող հարցերի պատասխանը տալու, նրանք դրա կարիքն ունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031