Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց այսօր բողոքի ցույց անող ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենց տղաներին սպառնալիքով ու ուժով են տանում ծառայության եւ ցուցադրեցին ներսում կատարվածից տեսանյութ, որում ռազմական ոստիկանության համազգեստով անձը հրում է զինծառայողներից մեկին:
Հիշեցնենք, որ ծնողները պաշտպանության նախարարությունից պահանջում են անվտանգության երաշխիքներ տալ իրենց որդիների համար, որոնք այս պահին ժամկետային զինծառայության մեջ են: Ծնողները նշել էին, որ համալսարանում գտնվող իրենց որդիներն արձակուրդ էին եկել, սակայն ծառայության վերադառնալ չեն կարողացել, քանի որ ադրբեջանցիներն են խոչընդոտել, այդ պատճառով էլ նրանց ժամանակավոր տեղակայել էին համալսարանում, իսկ հիմա նորից ուղարկում են ծառայության:
Ծնողները դեմ են, որ անվտանգության երաշխիքի բացակայության պայմաններում իրենց որդիները ծառայեն Արցախում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ