Ermenihaber. Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հունվարի 6-ին որոշում է կայացրել ձերբակալել երկու նախկին պետծառայողների:
Թուրքական ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը, կալանավորվել են Դինքի սպանության ծրագրի մասին տեղյակ լինելու և այն թաքցնելու համար։
Նշվում է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սպաները տեղյակ են եղել Դինքի սպանության դավադրության մասին, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։
Ըստ այդմ, Ստամբուլի դատարանը ձերբակալել է նրանց։ Դինքի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 8-ին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից։