Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջապես մենք էլ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորենք». Չավուշօղլուն անդրադարձել է հետպատերազմյան զարգացումներին

Հունվար 08,2021 15:03

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին:

Նա նշել է, որ Անկարան Բաքվին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից։ Անկարան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։

«Այս պայմանագրից հետո Ադրբեջանի որոշած տեղերում համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Դիտարկման կենտրոնների նպատակը հրադադարը վերահսկելը և խախտում լինելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելն է: Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը,- ասել է Չավուշօղլուն ու ավելացրել,- Վերջապես մենք էլ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորենք: Ե՛վ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից: Այդպիսով կարող ենք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն ստեղծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031