Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանությունները զրկում են քաղաքացիներին տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից. «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում համագործակցել լրատվամիջոցների հետ

Հունվար 08,2021 14:49

Հայաստանում տեղեկատվական կոլապս է։ Պետական գերատեսչությունները գրեթե չեն մեկնաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները, քաղաքական որոշ գործիչներ էլ հարցազրույցներ են տալիս միայն իրենց նախընտրած լրատվականներին։ Տպավորություն է ստեղծվում, որ նման քայլով քաղաքական գործիչները խուսափում են անհարմար հարցերից։

ԶԼՄ-ները տարանջատելու և թիրախավորելու առումով մշտապես աչքի են ընկնում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, վերջերս նման քայլով աչքի ընկավ ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը և այլք։ Այս անձինք ոչ միայն տարանջատում են ԶԼՄ-ները, այլ պաշտոնյաներին ոչ հարիր արտահայտություններ են թույլ տալիս լրատվականների և լրագրողների հասցեին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է նման պահվածքը։ Նման կերպ իշխանությունները զրկում են քաղաքացիներին տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից։ Նման պահվածքը հանգեցնելու է տեղեկատվական ճգնաժամի: Ինֆորմացիոն պատերազմի ժամանակ լրատվության բացակայությունը կամ թերի ներկայացումը շահեկան է միայն թշնամական կողմին։ Կոչ ենք անում առավել պատասխանատու մոտենալ խնդրին ու համագործակցել լրատվամիջոցների հետ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031