Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եք ՀՀ նախագահը օրենք, Սահմանադրությո՞ւն խախտի. տվե՛ք նախագահական ինստիտուտին լիազորություններ ու նոր պահանջե՛ք չափելի արդյունք. Էդուարդ Աբրահամյան

Հունվար 08,2021 14:32

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Տվե՛ք նախագահական ինստիտուտին ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ու նոր պահանջե՛ք չափելի արդյունք։

Սակայն շատերը մեր հանրության մեջ, միգուցե արդարացիորեն, ակնկալում են նախագահից կամ նախագահական ինստիտուտից հստակ քայլեր, անընդմեջ պահանջում են, որ անի այս կամ այն գործողությունը՝ հաճախ չգիտակցելով, որ նա գործելու լիազորություններ ՉՈւՆԻ։

Առաջարկում եք օրենք, Սահմանադրությո՞ւն խախտի։

Ոմանք պնդում են՝ դե, եթե լիազորություններ չունի՝ թող գնա։ Ինչների՞ս է պետք այդպիսի ինստիտուտ։

Այսինքն՝ ավելի տրամաբանական չէ՞, արդյոք, հավասարակշռել պետական ինստիտուտները՝ զսպման ու հակակշռման մեխանիզմների տրամաբանության մեջ՝ տալով նախագահական ինստիտուտին լիազորություններ։

Երբ ձեր ձեռքը դուրս է ընկնում, դուք գնում եք բժշկի, ակնկալելով, որ նա կվերականգնի՞ ձեռքի ֆունկցիան, թե՞ ուզում եք, որ նա ընդհանրապես կտրի այդ ձեռքը։

Կամ եթե մարդ ունենում է ուժեղ գլխացավ կամ ուղեղի ցնցում, չի՞ ձգտում, արդյոք, կարգավորել գլխի աշխատանքը, թե՞ գնում՝ կտրում է այն։

ՏՎԵ՛Ք լիազորություններ ու ամեն օր պահանջեք արդյունավետ աշխատանք ու շոշափելի արդյունք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031