Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դյուրացնել զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, վերացնել հանրային սննդի ոլորտին առնչվող սահմանափակումները. Ռեստորանների հայկական միություն

Հունվար 08,2021 13:59

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարել է ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով կարանտինը ևս 6 ամսով երկարաձգելու մտադրության մասին։

Այս առումով Ռեստորանների Հայկական Միությունը հայտարարում է՝
Միության անդամ կազմակերպությունները համավարակով պայմանավորված ճգնաժամի առաջին օրվանից կոչ են արել պահպանել սահմանված կանոնները և ապահովել դրանց կատարումը սեփական ձեռնարկություններում, այսպիսով` նպաստելով համավարակային իրավիճակի կարգավորմանը և դեպքերի նվազեցմանը։

Գոհունակություն հայտնելով պատկան մարմինների հետ ոլորտի աջակցության իրագործվող ծրագրերով, միաժամանակ նորից կարևորում ենք ընդունվելիք որոշման վերաբերյալ նախապես մեր բնագավառի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը՝ հատկապես Առողջապահության նախարարության կողմից։

Ընդգծում ենք, որ կարանտինային նորմերի նույնաբովանդակ պահպանումը չի կարող կրել ուղղակի արհեստական և ձևական բնույթ, ամենևին չնպաստելով խնդրի իրական լուծմանը և շարունակական վնասներ պատճառելով արդեն իսկ փլուզման եզրին հայտնված հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններին։

Ելնելով նշյալից առաջարկում ենք՝
1.Վերացնել հանրային սննդի ոլորտին առնչվող ժամանակավրեպ սահմանափակումները։

2.Դյուրացնել օտարերկրյա հյուրերի, գործարարների և զբոսաշրջիկների մուտքը Հայաստան՝ ապահովելով առողջապահական անվտանգության միջոցառումները։
Վերականգնել արտոնագրերի տրամադրման արագացված ռեժիմը։

3.Նշյալ խնդիրները և ոլորտին առնչվող հընթացս ծագող այլ հարցերը կարգավորելու համար ձևավորել մշտական գործող աշխատանքային խումբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031