Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարտության նիրհից զարթնելու պահն է, ուշանում ենք․ Սենոր Հասրաթյան

Հունվար 08,2021 10:51

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատմության մեջ կան օրինակներ, երբ հանուն Երկրի և ազգային արժեքների պաշտպանության ժողովուրդները ոտքի են ելել և գնացել տվյալ գաղափարներով օժտված ու իրենց ապրած տարիներով այդ ամենն ապացուցած անհատների հետևից և վերջնական արդյունքում շահել:

Բայց եղել են նաև ազգեր, որոնք անհետացել են պատմության թատերաբեմից, քանի որ նրանց առաջնորդող անհատներն իրականության մեջ եղել են ոչ թե տվյալ արժեքների կրողներ ու հարստացնողներ, այլ նեղանձնական նպատակներով սեփական ժողովրդի ազնիվ զգացմունքները հանցավոր միտումնավորությամբ շահագործողներ…

Հ.գ.1-Ապշում եմ, թե մարդ որքան պետք է ատի սեփական ժողովրդին ու Հայրենիքը, որ շարունակի անել այն, ինչ անում է Հայաստանի վարչապետի պաշտոնն այսօր զբաղեցնող անձը:

Դրանից տասնյակ անգամ ավելի շատ ապշում եմ մեր այն հայրենակիցների պահվածքից, ովքեր, եթե ոչ սեփական մաշկի վրա զգալով, ապա գոնե տեսնելով որդեկորույս ու հայրենազրկված իրենց հայրենակիցների ապրումներն ու օր-օրի դեպի անորոշության անդունդը գլորվող Երկրի վիճակը, ոչ միայն հանդուրժում, այլև շարունակում են խոսքով ու գործով հետևողականորեն նպաստել այդ անձի իշխանապետության պահպանմանը և, ըստ այդմ՝ նաև Հայրենիքի գիտակցված կործանմանը…

Հ.գ.2-Պարտության նիրհից զարթնելու պահն է, ուշանում ենք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031