Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անզեն էլ մտնես՝ թուրքը կդողա․ Շուռնուխում կյանքը շարունակվում է

Հունվար 08,2021 09:20

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը օրվա ընթացքում մի քանի անգամ բարձունքից նայում է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի ներքեւի հատվածին՝ Ադրբեջանին անցած գյուղի մի մասին։

Նրա տունն էլ էր այդ հատվածում, ու Հակոբ Արշակյանը ընտանիքի հետ ժամանակավորապես  գյուղապետարանի շենքում է տեղավորվել։

«Վրաններ են բերել տեղադրել, հիմա տների տանիքներն են խփում»,–ասում է մեր զրուցակիցը։

Հեռվում ՝ գյուղի ներքեւում ադրբեջանական դրոշն է ծածանվում, գյուղի այս մասում՝ Ռուսաստանի ու Հայաստանի դրոշները։

Իրենց սահմանին ադրբեջանցիները մայրենի լեզվով ցուցանակ են տեղադրել։ Երբ փորձեցինք լուսանկարել՝ մոտեցան հայ սահմանապահները։ «Հայ ենք, ժողովուրդ ջան, մի վախեցեք, բայց հանկարծ կանգնած տեղներիցդ առաջ չգաք։ Չի էլ թույլատրվում նկարելը»,–ասացին նրանք։

 

Ստուգելով լրագրողի վկայականը՝ խորհուրդ տվին արագ նկարել ու ճանապարհին էլ չկանգնել՝ հնարավորինս արագ դուրս գալ վերահսկվող տարածքից։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը՝ պիտի ապացուցել, որ գյուղի վիճարկվող հատվածը Հայաստանի սահմանում է։ Մեր այն դիտարկմանը, թե շուռնուխցիներն ասում են, որ տների սեփականության վկայականները կան, Հակոբ Արշակյանն ասաց․ «Տեխնիկական անձնագրեր են տրվել՝ Գորիսի կադաստրի կողմից, էդ դեպքում եթե տարածքը մերը չէր, ինչո՞ւ են տվել էդ վկայականները»,–ասաց Հ․ Արշակյանը։ Վերջինս հավաստիացրեց՝ գյուղում խուճապ չկա։

«Շուռնուխում ապրող կանայք էլ էդ 30 թուրքին որ տեսնում են, ձեռքը տանում են զենքին։ Անզեն էլ կարաս մտնեն՝ դողալու են դրանք, ինչի մասին ա խոսքը»,–ասաց գյուղապետը։

Նա չի կարող պատկերացնել թշնամու հետ կողք–կողքի ապրելը։ «Առանց թշնամու մեր տարածքում ապրելու ենք, բուֆերային գոտի պիտի լինի, եթե ոչ 2-3 կմ, գոնե 1 կմ»,–եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ սահմանորոշման արդյունքում Շուռնուխ գյուղից 12 տուն մնացել է ադրբեջանական տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031