ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի վրա նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները չորեքշաբթի օրն իրականացրին հարձակում, ինչի արդյունքում սպանվեց չորս մարդ: Դրանից հետո Կոնգրեսը հաստատեց նախագահական ընտրություններում Ջո Բայդընի հաղթանակը:
Իր պատմության 220 տարիների ընթացքում Կապիտոլիումը իր սյունազարդ ու մարմարե պալատներում ու սրահներում չէր տեսել մոլեգնած այնպիսի խառնամբոխ, ինչպիսին տեսավ 2021 թվականի հունվարի 6-ին:
Հարձակումը ցնցեց ԱՄՆ-ը: Երկիր, որն այսօր պիտի գտնի այդ սպին մաքրելու ուղիներ:
Իսկ արդյո՞ք նման վերք ԱՄՆ-ը տեսնում է առաջին անգամ: Ոչ: Կապիտոլիումը պատմության ընթացքում հարձակումների է ենթարկվել մի քանի անգամ: Սակայն չէր տեսել նման անամոթություն, երբ վանդալիզմի դրսեւորումներով են հանդես գալիս գործող նախագահի աջակիցները:
Կարդացեք նաև
Կապիտոլիումի այս շենքը կառուցվելուց 14 տարի անց` 1814 թվականին բրիտանական ուժերը պատերազմի ընթացքում փորձեցին հրդեհել ամբողջ շենքը: Շենք ներխուժած անձինք նախ թալանի ենթարկեցին այն, որից հետո այրեցին հարավային ու հյուսիսային թեւերը, այրեցին Կոնգրեսի գրադարանը: Սակայն հանկարծակի սկսված հորդառատ անձրեւը շենքը փրկեց լիակատար կործանումից: Հայտնի ճարտարապետների խոսքերով, այն վերածվեց «ամենահոյակերտ ավերակի»:
Դրանից հետո անցած դարերի ընթացքում Ներկայացուցիչների պալատի պատերին գրված «Միություն, Արդարադատություն, Հանդուրժողականություն, Ազատություն եւ Խաղաղություն» բառերը մի տեսակ սկսեցին չհամապատասխանել իրականությանը, երբ շենքը մի քանի անգամ ենթարկվեց ռմբակոծությունների, երբ մի քանի անգամ այստեղ իրականացվեցին հրազենային հարձակումներ:
1954 թվականը մեկ այլ տխուր էջ էր Կապիտոլիումի համար, երբ չորս պուերտոռիկացիներ, ծածանելով կղզու դրոշը եւ բացականչելով «Ազատություն Պուերտո Ռիկոյին» կոչը, այստեղ արձակեցին հրազենային 30 կրակոցներ: Վնասվածքներ ստացան հինգ կոնգրեսականներ, որոնցից մեկը` շատ ծանր: «Ես այստեղ չէի եկել սպանելու համար: Ես եկել էի Պուերտո Ռիկոյի համար մեռնելու նպատակով»՝ հայտարարեց շարժման առաջնորդ Լոլիտա Լեբրոնն իր ու մյուսների ձերբակալությունից հետո:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ: