Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ Ուկրաինայի եւ Մոլդովայի հավաքականների հետ հունվարի 6-ից երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, մեր ընտրանու կազմում ընդգրկվել է 18 մարզիկ, որոնք ծաղկաձորյան հավաքով սկսում են նախապատրաստությունը մրցաշրջան 2021-ի օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ