ՖԻԴԵ-ն եւ Ջիբրալթարում շախմատի կանանց Գրան Պրիի կազմակերպիչները որոշել են մրցաշարը հետաձգել ավելի ուշ ժամանակ: Այս որոշումը կայացվել է Ջիբրալթարում կորոնավիրուսի համաճարակի զարգացմամբ, որտեղ հիվանդացածների քանակը վերջին շաբաթներին նկատելիորեն ավելացել է: Երկրում հայտարարվել է հունվարի 2-ից ուժի մեջ մտնող նոր մեկուսացման մասին, ինչը կտեւի առնվազն մինչեւ հունվարի 16-ը:
Կանանց Գրան Պրին նախատեսված է անցկացնել հունվարի 17-ից 29-ը: Որպեսզի հնարավոր լինի ապահովել մասնակիցների եւ մրցաշարը սպասարկող թիմի բոլոր անդամների անվտանգությունը, որոշվել է Գրան Պրին հետաձգել առնվազն մինչեւ փետրվարի վերջ, եթե ստեղծված իրավիճակը թույլ տա այն կազմակերպել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ