Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Կապիտոլիումի վրա հարձակումը, հայտարարել է, թե «վատ է, երբ գնում են գրոհի, և մարդիկ են զոհվում»:
«Ո՞վ կմտածեր, որ.. կգրոհեն Կապիտոլիումը՝ համաշխարհային ժողովրդավարության ամրոցը, ինչպես իրենք են ներկայացնում: Ո՞վ կմտածեր: Ոչ մեկը: Չնայած այնտեղ արդարությունը որոշակիորեն Թրամփի կողմն է: Բայց դա վատ է: Վատ է, երբ գրոհի են գնում, և մարդիկ են զոհվում»,- ասել է Լուկաշենկոն «Սպուտնիկ Բելառուսի» հետ զրույցում:
Ուստի, Լուկաշենկոն կարծում է, որ բելառուսները պետք է հանդարտվեն: «Փորձեք հասկանալ: Ես խաղաղ մարդ եմ: Բայց ես չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը գա այստեղ և բացահայտ կործանի մեր օրրանը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Լուկաշենկոն կարծում է, որ բելառուսները պետք է «համախմբվեն և խելք սովորեցնեն նրանց, ովքեր այսօր դա չեն հասկանում»: «Մեզ պետք չեն ո՛չ պատերազմներ, ո՛չ բախումներ: Մեզ մոտ դրանք կբերեն, տեսեք: Մեզ հանգիստ կյանք չեն տա:Մեզ Եվրոպայի կենտրոնում հանգիստ ապրել չեն թողնի: Սա պայքար է: Եվ աստված չանի, որ այն վերածվի թեժ պատերազմի այս մեր տարածքում, բայց որտեղ չեն լուծվի մեր հարցերը և չեն լինի մեր շահերը: Այդ մեկը պետք չէ թույլ տալ: Դա է գլխավորը: Եվ ես դա եմ ձեզ խնդրում՝ որպեսզի ձեր կողմից ըմբռնում լինի»,- ասել է Լուկաշենկոն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ