Կարդացի վարչապետի հերթական «հանճարեղ» միտքը՝ իր խոսնակի բերանով, այն է՝ համաձայնել Ալիևի առաջարկին և միջանցք տրամադրել Ադրբեջան-Նախիջևան՝ Մեղրիի տարածքով։ Ուղղակի ապշել կարելի է, դեռ Արցախի կորստին չհաշտված, հազարավոր զոհերի արյունը չչորացած, վարչապետ կոչեցյալը «պրագմատիկ» տնտեսական հաշվարկներով է զբաղված։
Տեղեկանք․
Հայաստանի Հանրապետությունը ելք չունի դեպի ծով։ Ռազմավարական տեսակետից, Հայաստանը ողջ աշխարհի համար հետաքրքրություն է ներկայացնում, միայն ու միայն Իրանի հետ ունեցած սահմանով։ Այն, ոչ միայն մեզ համար ամենակարևոր կետն է, այլ հիմնական խոչընդոտն է թուրքական աշխարհի միավորման համար և ռազմավարական նշանակություն ունի, ոչ միայն մեր, այլ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, նաև արևմտյան շատ այլ երկրների, օրինակ` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի համար նույնպես։ Բացարձակապես չնսեմացնելով Գարեգին ՆԺդեհի դերը Սյունիքի ինքնապաշտպանության հարցում, բայց Սյունիքը Հայկական ԽՍՀ-ի կազմում լինելու մեջ, ԽՍՀՄ ղեկավարության համար մեծ նշանակություն ունեցավ վերոնշյալ գործոնը նույնպես։ Սյունիքի կորստից հետո Հայաստանն այլևս ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնի որևէ պետության համար և կվերածվի թուրքական անկլավի։
Հ․Գ․ Հայաստան-Ադրբեջան, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններն, իհարկե ինչ-որ ժամանակ անց պետք է բարելավեն։ Բայց ոչ հիմա, այժմ մեզ անհրաժեշտ է ոտքի կանգնել, վերականգնել բանակի մարտունակությունը, տնտեսությունը, մտածել Արցախի կարգավիճակի մասին։ Այս ամենը բավականին երկար ժամանակ է պահանջում։ Ինչ վերաբերում է , այսպես կոչված միջանցքին, ապա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելուց հետո միայն կարելի է դրա մասին մտածել, սակայն միայն, շեշտում եմ՝ միայն այն պետք է լինի Հայաստանի սուվերենության և վերահսկողության ներքո։
Կարդացեք նաև
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ