Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանս Կլյուգե. ԱՀԿ-ն ջանքեր է գործադրում, որ յուրաքանչյուր երկիր ստանա պատվաստանյութ

Հունվար 07,2021 16:58

«Մենք պատրաստ էինք 2021 թվականի ծանր մեկնարկին, և հենց այդպես էլ եղավ»,- լրագրողների հետ առցանց հանդիպման ընթացքում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն։

Նա նշեց, որ ԱՀԿ-ի՝ COVID-19-ի մասին առաջին հրապարակումից մեկ տարի անց առկա են նոր գործիքներ և նոր գիտելիքներ վիրուսի մասին․ «ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանը 2020-ին տեսել է ավելի քան 26 միլիոն COVID-19-ի հաստատված դեպք և COVID-19-ով պայմանավորված ավելի քան 580 հազար մահ»։

Հանս Կլյուգեի խոսքով՝ 2021-ն իր հետ բերում է նաև նոր մարտահրավերներ․ «Բոլոր վիրուսների նման, ինչպես արդեն շրջանառվել էր, COVID-19-ը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել։ Ես հասկանում եմ մտահոգությունը SARS CoV-2 VOC-ի հնարավոր ազդեցության վերաբերյալ։ ԱՀԿ 22 երկիր հայտնաբերել է այս տարբերակը։ Այս տարբերակը «մտահոգիչ» է, քանի որ այն բարձր փոխանցելիություն ունի։ Մենք հասկանում ենք, որ հիվանդության այս տարբերակը էական փոփոխություն չունի, այսինքն՝ COVID-19-ը ո՛չ ավելի, ո՛չ պակաս ծանր չէ։ Այն տարածվում է բոլոր տարիքային խմբերում, և երեխաների շրջանում, թվում է, թե ռիսկը մեծ չէ»։

Նա շեշտեց, որ այս տարբերակը, այնուամենայնիվ, տագնապ է առաջացնում, քանի որ առանց դրա տարածումը դանդաղեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, այն ավելի մեծ ազդեցություն կունենա արդեն ճնշված և սթրեսի ենթարկված առողջապահական հաստատությունների վրա։ Հանս Կլյուգեն հորդորեց երկրներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ նվազեցնելու համար այդ բեռը։

Անդրադառնալով պատվաստանյութերին՝ Հանս Կլյուգեն ասաց, որ ԱՀԿ-ն և իր գործընկերները ջանքեր են գործադրում, որ յուրաքանչյուր երկիր ստանա պատվաստանյութ, սակայն հարկավոր է, որ յուրաքանչյուր երկիր, որը դրա հնարավորությունը ունի, աջակցի պատվաստանյութերի արդադարացի հասանելիությանը և տեղակայմանը․ «Լինի դա պատվաստանյութերի հատկացումը, բժշկական պարագաների և թեստերի հասանելիությունը, համաճարակը վերահսկելու հանրային առողջապահական միջոցառումները, մենք պարտավոր ենք մեր որոշումների հիմքում դնել մարդկության հիմնական արժեքները` համերաշխություն, անաչառություն և սոցիալական արդարադատություն։ Սա այս անորոշ ժամանակներից միակ ելքն է, քանի որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորն ապահով չեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031