Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ «կոնկրետ աշխատանքներ» են տարվում:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ առաջարկել է ստեղծել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք, ինչին, նրա խոսքով, դրական էին արձագանքել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները:
«Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ: Չեմ ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Ուստի միջանցքը պարտադիր կբացվի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում: Այդ ճանապարհից կօգտվեն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը: Այդ ճանապարհն առանձնահատուկ նշանակություն կունենա բազմակողմանի համագործակցության համար»,- հայտարարել է Ալիևը 2020թ. ամփոփիչ խորհրդակցության ժամանակ:
ՀՀ վարչապետի խոսնակի արձագանքն այս հայտարարությանը՝ կարդացեք այստեղ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ