Լրահոս
Օրվա լրահոսը

Որ մեր ռազմական կրթությունը հիմնական աքիլլեսյան գարշապարն է, ես հասկացել էի իմ ծառայության ընթացքում. Վահրամ Միրաքյան

Հունվար 07,2021 15:38

«Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը

Որո՞նք էին Արցախի առաջին ու երկրորդ պատերազմի տարբերությունները:

Վահրամ Միրաքյան

Բերեմ մի քանի օրինակ:

1. Էն ժամանակ կար ընդգծված գաղափարայնացված ռազմական առաջնորդ՝ Վազգեն Սարգսյանը: Որը նաև ակտիվ հանրային կերպար էր: Էդպիսի ռազմական առաջնորդ հիմա չկա/չկար:

2. Էն ժամանակ պատերազմը հաղթել է, պատերազմի հիմնական ծանրությունն իր վրա վերցրել է ոչ թե բանակը, այլ կամավորական խմբերը: Կամավորական, նշանակում է գաղափարայնացված, մոտիվացված ռազմիկներ:

Հիմա էլ, էն ճակատներում, որտեղ իրավիճակը նախապես կազմակերպված կամավորական, գաղափարական խմբերի վերահսկողության տակ էր, նահանջ չենք ունեցել: Օրինակ ՈՄԱ-ի ճակատը, Դաշնակցության ջոկատների բնագծերը և այլն:

Ի՞նչ արվեց առաջին պատերազմից հետո 25 տարիների ընթացքում, որ նման գաղափարականացված կամավորական խմբերը զարգանան: Ոչինչ: Հակառակը, պետականորեն մեդիայով ու այլ ռեսուրսներով ամեն ինչ արվեց եղածն էլ քայքայելու ուղղությամբ: Պետական քաղաքականության կամ այդ քաղաքականության բացակայության արդյունքում հայրենասիրությունը վերածվեց պաթոսի, խեղկատակության, հումորի:

3. Առաջին պատերազմի ժամանակ ռազմական ուղղությունների, օպերացիաների ղեկավարներ նշանակվում էին հիմնականում այլ երկրներում մեծ ռազմական փորձ ունեցող զինվորականների: Հիմնականում խորհրդային բանակի բարձրաստիճան սպաների էին բերում: Օրինակ՝ Քրիստափոր Իվանյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Մոնթե Մելքոնյան, Գուրգեն Դալիբալթայան, Բասենցի Ազոյան և այլն, ցուցակը մեծ է: Էս մարդիկ համ մոտիվացված էին, համ էլ ռազմական ոլորտում մեծ ինստիտուցիոնալ փորձ ունեին:

Իսկ հիմա ովքե՞ր էին մեր ռազմական ղեկավարները, սկսած գնդի հրամանատարներից, շտաբի պետերից ու ավելի բարձր: Հիմնականում Վ. Սարգսյանի ռազմական ակադեմիան ավարտած կադրեր: Իսկ ովքե՞ր էին գնում ռազմական ակադեմիա սովորելու: Հիմնականում անապահով ընտանիքներից, որոնք սպա դառնալով սոցիալական խնդիր են ուզում լուծել: Իսկ Վ. Սարգսյանի ակադեմիան սարսափելի վատ է կատարել իր խնդիրը, քանի որ գաղափարական սպաների տոկոսը շատ ցածր է, շատ: Պլյուս գրագիտության մակարդակը: Որ մեր ռազմական կրթությունը հիմնական աքիլլեսյան գարշապարն է, ես հասկացել էի իմ ծառայության ընթացքում, ցավոք բան չկարողացանք փոխել:

Սա շատ համառոտ էն նախապայմանները, որոնք նախորդ հաղթական պատերազմում ունենք, իսկ հիմա չկար: Հետո էլ կասենք փորձից պետք է սովորենք: Ոչ մի բան էլ չենք սովորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031