Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում հայոց լեզվի դասագրքեր են հրատարակվել․ իրավապաշտպանի կարծիքով՝ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում

Հունվար 07,2021 15:11

Mediaport թելագրամյան ալիքը լուսանկար է տարածել՝ տեղեկացնելով, որ Բաքվում հրատարակվել է հայոց լեզուն ուսուցանող դասագիրք։

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում սա մեկնաբանեց որպես հերթական պատերազմին ադրբեջանցիների պատրաստվելու փորձ։

«Նրանք, որոնք Մեղրիից ճանապարհ են զիջում, խաղաղություն են ուզում և երազում են սահման բացելու մասին, պետք է հասկանան, որ թշնամու երազանքը մեզ ոչնչացնելն է։ Թուրքը մնում է թուրք։

Ադրբեջանը Հայոց լեզվի դասագրքեր չի հրատարակում, որ ադրբեջանցի ժողովուրդը, երիտասարդությունը հայերեն սովորի՝ հայերի հետ բարիդրացիական, կիրթ հարաբերություններ ձևավորելու միտումով, սրանով, բնականաբար, ցույց է տալիս, որ պատերազմը դեռ ավարտված չէ։ Մենք, ընդամենը, պատերազմի մի փուլն անցանք, որում, ցավոք սրտի, սարսափելի մեծ կորուստներ ունեցանք։

Իմ կարծիքով՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական խնդիրներն ավարտ չունեն, ժամանակ առ ժամանակ, ուզենք, թե չուզենք, սրացումներ են լինելու, կամ մենք պիտի զիջենք մեր ինքնությունը, հայրենիքն ամբողջությամբ, մեր ազգային արժեքները, կամ պիտի պայքարենք հանուն դրանց։ Վերջին մեկ ամսում ադրբեջանցիների բոլոր գործողությունները, բոլոր հայտարարությունները մեկ անգամ ևս փաստում են, որ պատերազմն ավարտված չէ։ Մենք էլ պետք է հնարավորինս արագ կարողանանք այս իրավիճակը շտկել, պետք է կարողանանք մեր սխալներից հետևություններ անել և պատրաստվել նոր պատերազմի։

Այս պատերազմը մեզ միշտ պարտադրված է եղել, ու մենք պետք է կարողանանք այս պատերազմից դուրս գալ պատվով, հաղթանակով, ոչ թե նման խայտառակությամբ։ Մենք դեռ ամբողջական հետևություններ չենք արել, իսկ մեղավորը հողատու Նիկոլ Փաշինյանն ու նրան սատարող մասսան է։ Նորից եմ ասում՝ մենք պարտավոր ենք մեզ վերագտնել, հստակ հետևություններ անել՝ պատրաստվել հաջորդ մեզ պարտադրված պատերազմին ու պատվով դուրս գալ»,-ասում է Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Առաւօտ» օրաթերթ, ամօթ է: Դեղին մամուլի հոտ է գալիս:
    -> բաւական է հետեւէք ռուսական քարոզչական կայքերին, ներառեալ՝ թելեգրամ-մելեգրամներ: Առաւել եւս՝ Մեդիապորտ:
    ->Հերթական Ճ դասի իրաւապաշտպանը: 20 տարուց աւելի լուրերին հետեւում եմ, բայց այս անուն ազգանունն առաջին անգամ եմ լսում:
    -> Նիկոլ Փաշինեանն այո մեղաւոր է, բայց նրանից ոչ պակաս մեղաւոր են նախկինները: Այո, այո, հէ՛նց նախկինները, որ մինչեւ վերջին կոպեկը թալանեցին երկիրը:
    -> Կարապետ «մասսա» բառը հայերէն չէ: Միգուցէ հայոց լեզուի այս դասագրքից դու է՞լ առնես ու «ձեռի հետ» դու էլ հայերէն սովորես:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031