Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Դոնալդ Թրամփի հրաժարվելը՝ ճանաչել ընտրություններում պարտությունը, առաջ են բերում «զայրույթ և ցավ»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք բոլորս տեսանք Կոնգրեսի վրա հարձակման տագնապալի պատկերը, այդ պատկերներն ինձ մոտ զայրույթ ու ցավ են առաջացնում»,- ասել է նա՝ հավելելով, որ Թրամփը պետք է ընդունի պատասխանատվության իր բաժինը՝ ընտրական մրցավազքը ձախողելու համար:
«Ժողովրդավարության հիմնական կանոն այն է, որ ընտրություններից հետո լինում են հաղթողներ և պարտվողներ: Երկուսն էլ պետք է իրենց դերը կատարեն ազնվությամբ և պատասխանատվությամբ, որպեսզի ժողովրդավարությունն ինքնին մնա հաղթող,- ասել է Մերկելը:- Ես շատ եմ ցավում, որ նախագահ Թրամփը չի ընդունում իր պարտությունը սկսած նոյեմբերից, և կրկին՝ ոչ էլ երեկ: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածներն էին, որ ստեղծեցին այն մթնոլորտը, որ հնարավոր դարձրին անցյալ գիշերվա իրադարձությունները»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ