Համացանցում ակտիվ տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով։
Այդ թվում Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվում է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում:
Սիրելի քաղաքացիներ, դրամահավաքներին մասնակցելուց առաջ խնդրում ենք ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները, զերծ մնալով կեղծ դրամահավաքներից, համոզվել, որ դրամահավաքը բուժման նպատակով չէ։
Կարդացեք նաև
Կից՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողների բուժման կարգի լինկը:
Այրվածքաբանության ազգային կենտրոն