Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամբողջ ֆեյսբուքը լցված է սառցակալած ծառերի գեղեցիկ ֆոտոներով:
Մեծ կասկածներ ունեմ, որ սահմանին, առանց նոր շինությունների, բաց տարածքում հերթապահող զինվորները այս ցրտի ու սառույցի գեղեցկության հանդեպ ունեն նմանատիպ, էսթետիկական մոտեցում:
Դեռ 2 ամիս առաջ, նոյեմբերի սկզբին փորձել եմ վարչապետի խորհրդականներից մեկի միջոցով առաջարկս հասցնել այդ ժամանակ դեռևս գլխավոր խորհրդական, այժմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, իսկ 1-2 օր ավելի ուշ` անձամբ եմ ներկայացրել ԱԻՆ նախարարի տեղակալին:
Կարդացեք նաև
Իսկ առաջարկս շատ պարզ է՝ ամբողջ զորքին տրամադրել բևեռային հանդերձանք: Որը թույլ է տալիս քնել բաց երկնքի տակ մինչև -45*C, իսկ շարժվելիս` մինչև -60*C ջերմաստիճանների դեպքում:
Մենք արդեն կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը:
Այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին:
Հուսով եմ՝ ինչ որ բան արվում է այդ ուղղությամբ: