Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չշահեցինք ոչ միայն նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը. Սենոր Հասրաթյան

Հունվար 07,2021 13:46

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

«Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը»,- սա դիվանագիտության ոսկե կանոններից մեկն է:

Տարիներ շարունակ հենց այս սկզբունքն էր ընկած Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում և կողմերից յուրաքանչյուրը դրան ձգտում էր հասնել իր տրամադրության տակ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով:

Եթե ոչ ապագայում, ապա, գոնե, այսօր այդ ոսկե կանոնը մեզ համար դադարել է գործել, քանի որ ունեցանք մի պահ, երբ կողմերից մեկը ոչ միայն հասու չէր այդ կանոնի նրբություններին, այլև տվյալ խնդրի շուրջ ունենալով զրոյական պատկերացում, գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից:

Արդյունքում՝ մենք չշահեցինք ոչ միայն նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031