«Առավոտ»-ի թղթակիցը տարեսկզբի առաջին օրերին եղավ Սյունիքի մարզի թեժ կետերում՝ Շուռնուխում, Որոտանում։ Ճանապարհը վերահսկում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերը։
Փորձեցինք լուսանկարել ադրբեջաներենով ցուցանակները, հայ սահմանապահները նշեցին, որ չի թույլատրվում եւ խորհուրդ տվեցին ճանապարհին չկանգնել։
«Ինչպե՞ս եք» հարցրինք Շուռնուխի բնակիչներին։
«Նիկոլը «շեն» կենա, որ Սյունիքը Եվրոպա յա շինալ, առանց վիզայի Ադրբեջանից Հայաստան ենք գնում-գալիս, թող կյա ստեղ ապրի մեր խելոք վարչապետը»,-կես կատակ, կես լուրջ ասաց տիկին Անուշը։
Կարդացեք նաև
Այցի մանրամասները՝ առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ