Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ պատկան մարմին զեկուցո՞ւմ էր «հեղափոխության առաջնորդին», որ դրանք սպառնալիք են մեր անվտանգությանը. Վարդան Ոսկանյան

Հունվար 07,2021 13:15

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսրայելում գործող «Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտը» այդ երկրի նախագահին է ներկայացրել 2021թ․ ընթացքում Իսրայելին սպառնացող մարտահրավերների գնահատականը։

Ըստ դրա՝ երկրի անվտանգությունը խաթարող հիմնական (sic!) գործոնների շարքում նշվել են ներհասարակական պառակտվածությունը և կառավարության կողմից որոշումների կայացման հարցում համարժեք ունակություններ ունեցող գործիչների մեկուսացումը։

Հետաքրքիր է, երբ Հայաստանում արվում էին «սև-սպիտակ», «էլիտա-ժողովուրդ» և հասարակության այլ պառակտիչ բաժանումներ կամ հիստերիկ տոնայնությամբ ասվում էր՝ «ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք», որևէ պատկան մարմին զեկուցո՞ւմ էր «հեղափոխության առաջնորդին» (գերմաներեն՝ Revolutionsführer [ռեվոլուցիոնսֆյուրեր]), որ դրանք սպառնալիք են մեր անվտանգությանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031