Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում ընթացող Դոնալդ Թրամփի աջակիցների հանրահավաքի ժամանակ մի քանի հարյուր մասնակիցներ ճեղքեցին մետաղական արգելապատնեշները և ներխուժեցին Կոնգրեսի շենք, որտեղ ընթանում էր Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը:
Օրենսդիրները հավաքվել էին ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքները հաստատելու համար, որը դեկտեմբերի 14-ին քվեարկել էր ի օգուտ Ջո Բայդենի:
Ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի ՝ մի քանի հարյուր ցուցարարներ ժամը 13:00-ի սահմաններում ներխուժեցին Կոնգրեսի շենք՝ տապալելով արգելապատնեշները: Ականատեսների վկայությամբ՝ այն բանից հետո, երբ Թրամփի կողմնակիցների ու ոստիկանության միջև սկսվեցին բախումներ, Կոնգրեսի համատեղ նիստը դադարեց: Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովի նախագահ Ջեյմս Մաքգովերը լրագրողներին հայտնեց, որ Կոնգրեսը շուտով նիստը կվերսկսի: Բայց իրավիճակը արագ դուրս եկավ վերահսկողությունից: Մի քանի մարդ ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Լրատվամիջոցների տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ցուցարարները կոտրում Կոնգրեսի շենքի ապակիները և ներխուժում շենք: Reuters- ի փոխանցմամբ ՝ Կոնգրեսի շենքի ներսում լսվել են կրակոցներ: Առնվազն երկու մարդ վիրավորվել է: Ավելի ուշ չհաստատված հաղորդագրություններ եղան լուրջ հրազենային վնասվածք ստացած մի կնոջ մասին, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Փոխնախագահ Մայք Փենսը, Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը և մի քանի այլ օրենսդիրներ անմիջապես տարհանվել են շենքից:
Ականատեսների վկայությամբ ՝ ցուցարարները, ներխուժելով Կոնգրես, հնչեցնում էին Թրամփին սատարող կարգախոսներ ու ծածանում ամերիկյան դրոշներ: Հայտնի է, որ բախումների ժամանակ Կոնգրեսի շենքում ոստիկանությոնը կիրառեց արցունքաբեր գազ: Իրավապահները առաջարկել են Ներկայացուցիչների պալատի դահլիճում գտնվող կոնգրեսականներին հագնել գազի դիմակներ: Արդյունքում, ոստիկանությանը հաջողվեց դուրս բերել ցուցարարներին Սենատի նիստերի դահլիճից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում