Փոքր ռակետի Հայաստանի հեռանկարային ու շնորհալի 2002թ մայիսի 5-ին Երևանում ծնված ՄԵԼՔՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեկ անգամ չէ, որ բարձր էր պահել ՀՀ մարզական պատիվը միջազգային տարբեր պատանեկան մրցաշարերում:
Սեղանի թենիսի ՀՀ պատանեկան ընտրանու ավագ մարզիչ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ղեկավարությամբ 6 տարեկանից մարզված Մելքոնը պատանիների ՀՀ բազմակի չեմպիոնն է, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, Եվրոպայի պատանեկանն առաջնությունների մասնակցի:
Այս տարի փետրվարի դեռ 17 տարեկան հասակում սպորտի վարպետ Հովհաննիսյանը մեծահասակների 2020թ ՀՀ առաջնությունում տղամարդկանց մենախաղի միայն եզրափակչում զիջելով ՀՀ եռակի ու գործող չեմպիոն, բազմափոր , արցախցի, 31-ամյա ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ , դարձել էր ՀՀ փոխչեմպիոն, արժանացել էր արծաթե մեդալի ու ընդգրկվել էր մեծահասակների ՀՀ ազգային հավաքականը: Իսկ նույն մրցաշարի զուգախաղում ընկերակցելով հենց ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Մելքոնը հռչակվել էր ՀՀ չեմպիոն:
Սովորում էր Երևանի կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 1-ին կուրսում: 2020թ հուլիսի 29-ին Հովհաննիսյանը զորակոչվել էր ՀՀ ազգային բանակ, ու ծառայության էր անցել Արցախում «Մարտունի- 2» զորամասում, թեպետ պիտի ծառայեր սպորտային վաշում:
Կարդացեք նաև
Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց արցախյան հերոսամարտը շնորհաշատ երիտասարդ մարզիկը Արցախում էր ու մասնակցեց ծայր առած կատաղի ու ծանր մարտերին: Հոկտեմբերի 15-ին Հադրութում մղված անհավասար մարտերի ժամանակ քաջաբար զոհվել ու անմահների շարքը համալրել է նաև երևանցի շարքային ՄԵԼՔՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ, ով մեծ սպորտում դեռ բաղձալի բարձունքների հասնելու նպատակներ ու երազանքներ ուներ: Բայց միայն 2021թ հունվարի 6-ին է ճանաչվել զոհված այս մարտիկի ԴՆԹ:
Նրա հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 7-ին ժամը Երևանում Թբիլիսյան խճուղի , 29/10 շենք հասցեում գտնվող «ԱՆԳԵԼ» սգո սրահում: Իսկ հուղարկավորությունը կկայանա հունվարի 8-ին ժամը 11-ին Երևանում Եռաբլուրում:
ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀՀ ՖԵԴԵՐԱՑԻԱ