ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ աշխարհասփյուռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը եւ հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:
Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան հետ միասին տոնվում է նաև Աստվածհայտնությունը, որ եղավ Տիրոջ Սուրբ Մկրտությամբ: Հունվարի
6-ին Սուրբ Պատարագի ավարտին կատարվող Ջրօրհնեքի արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը, խաչը ջրի մեջ իջեցնելը՝ Քրիստոսի մտնելը Հորդանան գետը:
Կարդացեք նաև
Սուրբ Եկեղեցու հայրերի հաստատած կանոնների համաձայն` ջրօհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր: Խաչքավորը Սուրբ Խորան է բարձրանում ծիսական զգեստով`շապիկով և հողաթափերով: Ջրօրհնեքից հետո խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է իր տուն:
Քահանան 40-րդ օրը՝ Տյառնընդառաջի տոնին, այցելում է խաչքավորի տուն՝ ընդառաջ գնալով Տիրոջ խաչին, օրհնում է տունը եւ խաչը վերադարձնում եկեղեցի:
Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց մասնավոր զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելությանը, աջակցում են հոգեւոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը:
Խաչքավորությունը նաև Եկեղեցու գնահատանքն է ազգային և եկեղեցական կյանքում տվյալ անձի ունեցած կարևոր ավանդի և վաստակի։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն