Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. Այսօր ուղղակիորեն ակնհայտ անհրաժեշտություն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը

Հունվար 06,2021 15:41

ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ աչքի անցկացրի Ամենայն հայոց կաթողիկոսի սուրբծննդյան այսօրվա քարոզը, որը լիքն էր «ընդդիմադիր» զեղումներով, քաղաքական բովանդակությամբ, ակնարկներով և ենթատեքստերով։

Ավելորդ է նկարագրել, թե ինչ ժամանակահատվածում ենք գտնվում մենք այսօր և՛ ներհայաստանյան, և՛ ներհայկական (Սփյուռքը ներառյալ), և՛ թե ընդհանրապես տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների առումով: Այս մասին բազմաթիվ առիթներ են լինում ասելու, խոսելու, լսելու, գրելու: Ներկայումս Հայաստանի շուրջ և աշխարհում ընդհանրապես տեղի են ունենում վերարժևորումների, հեղափոխական փոփոխությունների գործընթացներ: Մենք տեսնում ենք քաղաքակրթական բախումներ, քաղաքակրթական ճգնաժամեր տարբեր տարածաշրջաններում: Այս ամենն առաջ են բերում համայն հայության և Հայաստանի ճակատագրի հետ կապված լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ։ Այս խնդիրներում չափազանց մեծ է հենց Հայ Առաքելական եկեղեցու դերը՝ որպես հայ ինքնության կրիչներից և բաղադրիչներից մեկի, որպես համազգային կառույցներից մեկի, որն ունի ազգային և պետական կյանքում իր տեղն ու դերն ունենալու պարտավորություն և պատասխանատվություն, միաժամանակ՝ այդ տեղն ու դերը վերարժևորելու, վերագնահատելու, նոր մարտահրավերներին ու իրողություններին համարժեք դարձնելու, մինչ այժմ եղած իներտությունը և իշխանահաճությունը հասարակամետ դինամիկայով փոխարինելու կենսական խնդիրներ: Սրանից է կախված և՛ որպես կառույց՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ապագան, և՛ հայության ապագան՝ որպես համաշխարհային քարտեզի վրա պետական կարգավիճակ ունեցող սուբյեկտի:

Այս համատեքստում, այսօր ուղղակիորեն ակնհայտ անհրաժեշտություն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը, որը հնարավորություն կտա Հայ Առաքելական Եկեղեցին՝ առավել դինամիկ աշխարհում լինել առավել ճկուն, կարիք չունենալ լինելու գործող կամ իշխանությունների կամ օլիգարխիկ դասի կցորդը, հանդես գալու որպես ինքնուրույն մի կառույց, որի երկխոսության թիվ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին է, որը պետք է այդ քաղաքացու հետ պայմանավորվի երկխոսության և համատեղ քայլքի նոր առաջնահերթությունների, նոր ուղենիշների ու խնդիրների շուրջ, առկա իրողություններին նորովի հայացք գցելու սահմանների շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031