Հունվարի 6-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թվով երեք տան ընդհանուր տանիքում (մոտ 600 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 01։35-ին։ Այրվել են Վանթյան փողոցի տներից մեկի ձեղնահարկը՝ մոտ 10 քմ, այնտեղ կուտակած ծառի ճյուղեր՝ մոտ 2 խմ, երկրորդ տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 6 քմ և երրորդ տան տանիքը՝ մոտ 60 քմ։
Կարդացեք նաև
Փրկարարները տարհանել են 9 բնակչի։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ