«Լուրեր» – Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո: Դրանք այն կառույցներն են, որ գտնվում են գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գյուղից դուրս է եկել ևս մեկ ընտանիք, որի տունը սահմանի անմիջական հարևանությամբ է: Ընտանիքներից երեքը վերաբնակեցվել են մարզի այլ բնակավայրերում, մնացածը տեղավորվել են Շուռնուխի դատարկ տներում:
«Լուրերի» հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ գյուղում մնացած բնակիչների անվտանգությունն ապահովված է: