Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Արցախի պետական կամերային երգչախմբի (խմբավար՝ Նինա Գրիգորյան) փորձը։
Կոլեկտիվները հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագից հետո, ժամը 13.00-ին, եկեղեցու հարևանությամբ ելույթ կունենան հոգևոր համերգային ծրագրով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նկատեց, որ մշակույթն այն կարևորագույն ուժն է, որ միավորում է մարդկանց դժվարին օրերին։ Նա նաև ընդգծեց, որ այս նախաձեռնությամբ իրենք կանգնում են արցախցիների կողքին։
Միջոցառումը կազմակերպել է «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ