Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք, ում տուն ողբերգություն բերեց Նիկոլը՝ նրա իշխանության ղեկին գտնվելու երաշխավորներն են․ Միքայել Մինասյան

Հունվար 05,2021 19:30

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տելեգրամյան գրառումը

Իմ տվյալներով՝ Բաքվում պահվում են 115 հայ ռազմագերիներ։ Մեր պետության օգնության կարիքն ունեցող ավելի քան 115 զինվորական։ Նիկոլական իշխանությունից կախված է 115 հայրենասերի կյանքը։

Վարչապետի ընտանիքը* նաեւ թաքցնում է զոհվածների, վիրավորների եւ անհետ կորածների թիվը: Եվ բոլորը լռում են։ Երբ Նիկոլը խոսում է այն մասին, որ նա առաջին պատասխանատուն է, բայց ոչ առաջին մեղավորը, նա հույս ունի և օգտագործում է այդ լռությունը, որովհետև նրա ակնհայտ, անվիճելի մեղքն այդ բեկված ճակատագրերն են։ Եվ նա ԳԻՏԻ, որ դրա համար պատժից ինքը չի խուսափելու։ Երգչախմբային լռությունը՝ իր հանցակիցներին գտնելու նրա ցանկությունն է։ Հնարավորինս մեծ քանակությամբ։

Այդ լռությունը պահպանելուն հսկայական ռեսուրսներ են ուղղված. ես արդեն պատմել եմ թաղման բյուրոներում նստած ԱԱԾ աշխատակիցների մասին, դուք տեսել եք, թե ինչպես են ռազմագերիների ծնողները եկել մեղադրելու ընդդիմության ակցիայի մասնակիցներին, որ նրանք խանգարում են իրենց երեխաների վերադարձին, դուք տեսել եք, թե ինչպես է Պաշտպանության նախարարությունը հրաժարվել հրապարակել այդ տվյալները՝ հղում անելով պետական եւ ծառայողական գաղտնիքին:

Այդ թեզերի անհեթեթությունն ակնհայտ է. ընդդիմությունը (իշխանության գործընկերների հետ միասին) մեկնել է ամանորյա տոների, իսկ գերիները դեռ Ադրբեջանում են, նրանցից մի քանիսին ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել՝ նրանց չհանձնելն օրինականացնելու նպատակով, իշխանությունը թաքցնում է զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների թիվը, թեև խայտառակ կապիտուլյացիայից անցել է գրեթե 2 ամիս, Եռաբլուրի վրա արգելափակվում են դրոնների ռադիոազդանշանները, որպեսզի հնարավորություն չլինի իմանալ գերեզմանների թիվը:

Մարդիկ լռում են՝ ռեֆլեքսիայի վրա ժամանակի բացակայությունից. կապիտուլյացիայի ստորագրումից անմիջապես հետո մեր կիսաարբած թերի-ֆյուրերը գոռում էր ժողովրդական վրեժխնդրության մասին և լայն վրձնահարվածներով նկարում էր ապագա 2-րոպեանոց ատելության պատկերը։ Լռում են մի կտոր հաց կորցնելու վախից. նրանց, ովքեր եկել էին նրա հետ միասին պղծելու Եռաբլուրում զոհվածների շիրիմներն ու հիշատակը, սպառնում էին աշխատանքից ազատել պետական ծառայությունից, սպառնացել էին աշխատանքից ազատել արքունիքին մոտ կանգնած օլիգարխներին։ Լռում են բուժում չստանալու վախից, հաշմանդամության բուժման, լավ պրոթեզների համար վճարումներ չստանալու վախից՝ վիրավորների ու նրանց ընտանիքների հետ կատարվում են համապատասխան բացատրական զրույցներ։

Նիկոլական սպասավորների ողջ կենդանաբանական այգին հույս է փայփայում, որ եթե այս հարցերի պատասխանը լղոզվի, լռեցվի, ապա հետո կարելի է ասել.

– Իսկ ինչու եք հիմա հիշել այդ մասին: Խոսեիք պատերազմից անմիջապես հետո։

Նրանք, ում տուն ողբերգություն բերեց Նիկոլը՝ նրա իշխանության ղեկին գտնվելու երաշխավորներն են։ Նրանց խոսքը ամենածանր բանն է։ Նրանց կորուստները ամենացավոտն են։ Նրանց վիշտը՝ անչափելի։ Բայց նրանց այսօրվա լռությունը թույլ է տալիս Նիկոլի սպասավորներին ասել բոլոր նրանց, ովքեր հիշում են զոհվածներին, վիրավորներին, անհետ կորածներին ու գերիներին. « Իսկ քեզ ի՞նչ։ Կոնկրետ դու ո՞ւմ ես կորցրել», անհատականացնելով խնդիրը՝ անտեսելով Հայրենիք եւ պատիվ հասկացությունները։

Դա սարսափելի է գիտակցել, դա ցավալի է արտասանել, դրա հետ անհնար է ապրել:

Բայց դա փաստ է:

*Աննա Հակոբյանն այստեղ պատահական չէ հիշատակվել, նա պատասխանատու էր Արցախում զոհերի թիվը թաքցնելու համար:

Ռուսերենից թարգմանությունը` «Փաստինֆո»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031