10 հոկտ. 2020թ. պարսկալեզու կայքէջում, akhbar-rooz.com (Գերմանիա, Քեօլն) կարդացինք Ս. Հաթամլուի յօդուած-յայտարարութիւնը, որը ներկայացնում է «Հարաւային Ադրբէջանի, Ազգային Շարժման» տեսակէտը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ընթերցողներին, նկատի առնելով Վելայաթիի (Խամէնէի խորհրդականը միջազգային հարցերում) և յատկապէս Մոհամադ Զարիֆի պնդումներին՛ Ադրբէյջանի տարածքային ամբողջականութեան մասին, էլ չենք խօսում ԻԻՀ, հիւսիս-արևմտեան շրջանների, չորս քաղաքների՛ Թաւրիզի, Առդաբիլի, Զենջանի և Ուրմիայի, շիա-հոգևորականութեան յայտարարութիւնները։
Հասկանալի է ԻԻՀ-ը պատժամիջոցներից խիստ տուժում է, և իր գլխաւոր տնտեսութիւնը իրականացնում է Թուրքիայի միջոցով և Թուրքիայի տարածքով։ ԻԻՀ-ը որպէս Իսլամ-շիա պետութիւն, յանձնառու է հովանաւորել իբր իսլամ-շիա Ադրբէյջանին և վերջապէս պիտի զգօն քաղաքականութիւն վարի ՀՀ նկատմամբ, նկատի առնելով շուրջ 20 միլլիոն թրքախօս Ատրպատականաբնակ ազերիներին։ ԻԻՀ-ին առ այսօր յաջողուել է որոշ չափով ազդեցութիւն բանեցնել, Նախիջևանում, Ատրպատականում և Բաքւում իր շիա-իսլամական կրօնով։ Այժմ սակայն Թուրքիայի և իսլամ ահաբեկիչների ներկայութեամբ փոխւում է այս հաւասարակշռութիւնը և այսպիսով ճանապարհ է բացւում փան-թուրքիզմի համար դէպի միջին Ասիա, իսկ մեր ռազմավարական դաշնակիցը՛ ՌԴ-ը դեռ մտածում է իր անելիքների մասին (ԱՄՆ-ի, Եւրոմիութեան, իսրայէլի և Վրաստանի դիրքորոշումները, այս միջոցին բոլորին յայտնի են)։ Նկատի առնելով կարող դերակատարների լռութիւնը, բարձրանում է ՌԴ դերը, եթէ իրոք ստանձնի՛ զինադադար պարտադրելով, դիտորդներ և կամ խաղաղարարներ-խաղաղապահներ ուղարկելով շփման գիծ, օդային արգելք յայտարարելով (ոչ կովկասեան ուժերի նկատմամբ, ինպէս նաև անօդաչու սարքերի դէմ), մինչև ուղղակի պատերազմին մասնակցելը։
Միւս խնդիրն էլ ԻԻՀ և ՀՀ յարաբերութիւններում, Իսրաէլում դեսպանութեան հիմնելու շտապ և խորը չմտածուած որոշումն էր, ենթադրելով, իբր ազդել Իսրաէլի վրայ ճանաչել հայոց ցեղասպանութիւնը և կամ համոզել զէնք ու զինամթերք չվաճառել Ադրբէջանին, բնաւ էլ նկատի չառնելով ԻԻՀ և իսլամ-արաբական աշխարհը, որտեղ դեռ (մերձաւոր արևելքում) շուրջ 200, 000 հայեր են ապրում, երբ դեռ Լիբանանի Հեզբոլահը ունի լաւ յարաբերութիւն տեղի հայութեան հետ, և Սուրիան էլ ճանաչել և դատապարտել է հայոց ցեղասպանութիւնը։
Երանի թէ մեր քաղաքական ղեկավարութիւնը մտիկ անէր Հայաստանեան մասնագէտների ցուցմունքներին (աքադեմիա, համալսարան), չէ որ այս գիտական կենտրոնները պահելու համար ծախսւում են մեծ գումարներ։
Կարդացեք նաև
Վերադառնանք դարձեալ Ատրպատական։ Պարսկալեզու Մամուլում (kayhanlondon), կարդացի թէ ինչպէս մի իրանցի դատապարտուել է երկարաժամկէտ բանտարկութեան, քանի որ կրել է մի դրօշ, որի վրայ եղել է առիւծ-արև զինանշանը (նախկին պետութեան գերբը), սակայն ԻԻՀ-ը հանդուրժում է, երբ Թաւրիզի ազերիները իրենց քաղաքի «թրաքթոր» ֆութբոլային խմբին քաջալերում են հազարաւոր ադրբէջանական և թրքական դրօշներով և հետն էլ հայհոյում են հայերին, քրդերին և պարսիկներին, և նրանցից ոչ մէկն էլ չի պատժւում։
Այս ԻԻՀ -եան թոյլութիւ՞նն է, թէ զգուշաւորութիւ՞նը։
Հարաւային Ադրբէյջանի- ազգային շարժումի նման են մտածում ԻԻՀ -եան, Ատրպատական նահանգի, այսպէս կոչուած ազերի բնակչութեան մեծամասնութիւնը։ Նրանք Արաքսի աջ ափին ոչ մայն դիտում են ձախ ափի պատերազմական ընթացքը, այլ ծափահարում և քաջալերում են Բաքւի ռեժիմի զինւորներին։
Մօտ օրերս իր աւարտին հասաւ ԻԻՀ-եան զէնքի առք ու վաճառքի պատժամիջոցները։ Բաքւի ղեկաւարները, անտարակոյս գնելու են զէնք ԻԻՀ-ից առ ի «կաշառք», որին պէտք ունի ԻԻՀ-եան համարեայ քայքայուած տնտեսութիւնը։
Ազգային շարժում- Դեմոկրատական Ադրբէյջանի յայտարարութիւնը, նախազգուշացում է մեզ հայերիս և սպառնանք է հանդիսանում ԻԻՀ-եան գոյութեան համար։
(Մենք փորձել ենք մեր թարգմանութեամբ հաւատարիմ մնալ շարադրանքի ոճին)։
Ժ.Քոչարեան, հոկտ.2020, Բեռլին
Ս. Հաթամլու
Ինչո՞ւ Ադրբէջանը համաձայնուեց զինադադարին և բանակցութեան շարունակութեան
Մեր որոշ ազգային ակտիւիստներ կարծում են Արցախի (ըստ Ս. Հաթամլու ՛ Ղարաբաղի) ազատագրումը մի քանի շաբաթուայ և կամ ամիսների հարց է ։
Նրանք, որոնք զինւորական կամ պատերազական գիտութիւններից մի քիչ տեղեակ են, գիտեն թէ, Արցախի ազատագրումը Ադրբէջանի բանակի կողմից մի երկու շաբաթուայ խնդիր չէ։ Ծաւալուն, մի զինւորական յարձակման համար, պէտք է ամիսներով (գուցէ և տարիներով) պատրաստութիւն՛ տնտեսական, մարդկային և լոգիստական։
Ադրբէջանի բանակը պատերազմը սկսելով ունէր մի քանի ռազմավարական նպատակներ, որոնց հասաւ մի քանի օրուայ ծանր մարտերով։ Քաղաքների գրաւումը, նախքան, որ զինւորական կարևորութիւն ունենան, ունեն հոգեբենեկան հանգամանք։Սակայն որոշ բարձրունքներին տիրանալը աւելի կարևոր է քան քաղաքների և աւանների գրաւումը։
Արդի յառաջախաղացումը արցախեան լեռնային շրջաններում, շատ դժուար էր, յատկապէս , որ ՀՀ բանակը տարիների ընթացքում խիստ ամրապնդումներ էր իրականացրել։ Ադրբէջանի բանակի գործը շատ դժուար էր։
Սակայն պատերազմը քաղաքականութեան միայն մի մասն է։
Ադրբէյջանը անկախանալուց յետոյ ունացել է միլլիառդ դոլարների ներդրում և դեռ ապագայում էլ ունենալու է ։ Օտար դրամական ներդրումները ենթադրում են յարաբերական կայունութիւն և Ադրբէջանի քաղ. ղեկավարները նկատի են առել այս հանգամանքները և նստել բանակցութեան սեղանի շուրջ։
Այսօր Ադրբէջանի ղեկավարները նստել են բանակցութեան սեղանի շուրջ ուժեղ դիրքերից, սակայն հայկականը, թոյլ։
Բնական է այսօրուայ բանակցութիւնները Արցախը (Ղարաբաղ) չի փրկելու, սակայն Ադրբէջանի ղեկավարութիւնը, ներկայիս պատերազմով հասել է հետևեալ նպատակներին։ Զինորական տեսակետից, ի հակառակ անցեալին ադրբէյջանական բանակը ունի առաւել հարուածող դիրք, հայկականի նկատմամբ, այսինքն բազում ռազմական նշանակութիւն ունեցող կէտեր՛ քաղաքներ, գիւղեր, ուղիներ, կամուրջներ գտնւում են Ադրբէյջանի բանակի թիրախի տակ։
Հայերի բնակեցումը Արցախում մայր Հայաստանից և միւս երկրներից ոչ թէ դադարելու է, այլ Ադրբէջանի բանակի տևական սպառնալիքի ներքոյ, Արցախի բնակչութեան արտագաղթը Հայաստան և այլ երկրներ կդառնայ անխուսափելի։
Քաղաքական տեսակէտից դիտուած Ադրբէյջանի ղեկավարութիւնը շրջանի պետութիւններին, աշխարհին և յատկապէս այն երկրներին, որոնք ուղղակի և կամ անուղղակի օժանդակում են Հայաստանին հասկացրեց , որ ինքը ի վիճակի է իր ժողովրդին պաշտպանելու, ինչպէս նաև իր շահերն ու ունեցուածքը, և պէտք եղած պահին անկասկած գործադրելու է իր զինուժը։ Բարոյահոգեբանական տեսակէտից Ադրբէյջանի ժողովուրդը, որը նախկինում ինքնավստահութիւնը կորցրել էր պարտութիւնների և երկարատև բանակցութիւնների արդիւնքում, վերագտել է իր ինքնավսահութիւնը, ի հարկէ 2016 թ. ապրիլեան պատերազմի արդիւնքների հետևանքներով տարած յաղթանակները Հայաստանի նկատմամբ ։
Ադրբէջանի ղեկավարները, որոնք բանակցութեան սեղանի շուրջ են նստած, պահելու են իրենց բանակը, գրաւած տարածքներում կազմ ու պատրաստ։
Վստահ ենք, որ եթէ Ադրբէջանի ղեկավարները, զգան թէ, ներկայիս բանակցութիւնները միայն ժամանակի վատնութիւն է, անկասկած վերսկսելու են նոր պատերազմական շրջան։
Արցախի բռնագրաւումից յետոյ առ այսօր Ադրբէյջանի հանրապետութիւնը, քաղաքական, զինուժի տեսակէտից դիտուած, չի եղել այսօրուայ պէս հզօր։ Որովհետև, ներքին, երկրի ղեկավարման տեսակէտից Ադրբէջանի ժողովուրդը և հասարակական և քաղաքական ուժերը, այսքան միակամ չեն եղել, ինչպէս այսօր, բռնագրաւեալ տարածքները ազատագրելու հարցում։
Ազգային շարժման կարևոր փաստը, հարաւային դեմոկրատական Ադրբէյջանը, անսպասելիօրէն, ոչ թէ միայն նեցուկ հանդիսացաւ Ադրբէջանի հանրապետութեան և իր բանակին, այլ Պարսկաստանի ներսում էլ պատճառ դարձաւ նորանոր դիրքորոշումների և անվճռական ԻԻՀ -եան պաշտպանութիւնը բռնազավտիչ Հայաստանի նկատմամբ թուլացաւ։ Իսլամական հանրապետութեան ղեկավարութիւնը, ինչ միջոցներով էլ որ լինի , փորձելու է Արաքս գետի երկու շրջանների (Բաքւի ռեժիմի և պարսկական Ատրպատականի Ժ.Ք.) կապերը սահմանափակել։ Իսլամական ռեժիմի նեցակցութիւնը Հայաստանին , հարաւային Ադրբէջանի ժողովրդի զայրոյթը աւելի խորացրեց և այս ներքին և միջազգային ողբերգական օրերին կարող է ծանր հետանքներ ունենալ։
Հարաւային ադրբէջանցիների սատարումը (անկախ, որևէ խաւից ու շերտից) , իրենց հիւսիսային քոյրերին և եղբայրներին, համակրանքի, բարոյականութեան և քաղաքական դիտանկյունից խնդիրը նայած, տարբերւում է Իրանի որոշ մասերի լռութիւնից (միչև անգամ հովանաւորումից) (Հայաստանի նկատմամբ Ժ.Ք.)։ Այս երևոյթը նշմարելի է նաև իշխանամետ գոհ ու շնորհակալ որոշ ուժերի մօտ էլ։
Թուրքիայի առանց պայմանի և սահմանափակումների հովանաւորութիւնը Ադրբէջանի հանրապետութեանը, ոչ միայն Ադրբէյջանի ղեկավարութեան ներշնչեց ինքնավստահութիւն, այլ նոր իրականութիւն մտցրեց, յստակ սահմաններով տարածաշրջանի հաշւեկշիռի մէջ, որի հետ ապագայում ԻԻՀ և ՌԴ ղեկավարութիւնը պարտաւոր են հաշուի նստել ։
ՀՀ-եան տարածաշրջանային հովանաւորողները, այսինքն ԻԻՀ-ը և ՌԴ-ը սկսել են կասկածել և տարակուսել իրենց կեցուացքի վերաբերեալ։ Պատճառների մասին խօսելը, դա առանձին թեմա է։
Միջազգային համայնքը, ՄԱԿ-ը և արևմտեան պետութիւններից շատերը, գոնէ բանաւոր, արտայայտուել են ի շահ Ադրբէյջանի։
Այս պարտութիւններից յետոյ ՀՀ-ը մտնելու է քաղաքական քաշքշուկների նոր շրջան և այս քաշքշուկները, ինչպէս անցեալից գիտենք , խաղաղ չի ընթանալու։
Փաշինեանի պաշտօնավարութեան օրերը հաշուած են։ Այս բոլորը թուլացնելու է ՀՀ-եան դիրքերը։
Արցախի ազատագրման պայքարը, երկու կողմերի համար էլ կորուստալի է լինելու և բազմաթիւ ընտանիքներ ողբերգութիւն են ապրելու։ Այս վերջին երեսուն տարիներին Ադրբէյջանը անգամներ փաստել է, թէ պատերազմ չի ցանկանում և ուզում է այս փոթորկոտ տարածաշրջանում հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրել։ Ադրբէյջանի և Վրաստանի բարեկամական յարաբերութիւնը լաւ օրինակ է ։
Վերջին իրադարձութիւնները պիտի որ ՀՀ-եան ղեկավարութեան աչքերը բացած լինեն, իրականութիւնը տեսնելու համար։
Մի փոքր երկիր, աղքատ ու թոյլ, քրիստոնեայ մեծամասնութեամբ մի կղզի է ընկած միլլոնաւոր իսլամների ովկիանոսում, որը ի վիճակի չի լինելու մինչև յաւիտեան կողոպտիչ քաղաքականութիւն վարելու։
Իրանը , որպէս մի իսլմական երկիր, հովանաւորում է մի քրիստոնեայ պետութեան, որը ոտնակոխում է իր կրօնակիցների, լեզուակիցների և ազգակիցների իրաւունքները, որը կարող է որպէս ձիւն գարնան արևի տակ, այսօրուանից վաղը չքանալ։
Ռուսաստանը, ըստ նախկին ղեկավար Տէր- Պետրոսեանի, ունի իր տարածքում 20 ուրիշ Արցախներ, մինչև՞ երբ է կարող նա ՀՀ-եան կարգով բախտախաղալ։
Միւս երկիրները Քորոնա- համաճարակի պատճառով ունեն բազմակի դժուարութիւններ և ժամանակ չունեն զբաղուել հայկական գլխացաւանքներով։
Արցախի լուծման ուղին պատերազմ չէ, երկու երկրներն էլ իրենց սահմանափակ կարողութեամբ, պիտի զբաղուեն երկիրը շէնացնելով և ժողովրդի բարօրութեանբ։
Ադրբէջանի հանրապետութիւնը դարձեալ փաստեց, թէ ոչ մի գնով պատրաստ չէ հրաժարւել Արցախի և բռնագրաւեալ տարածքների ազատագրութեան մտքից։
ՀՀ-ը պիտի Արցախն ու բռնագրաւեալ հողերը յանձնի և վերջ տա այս արիւնալի հակամարտութիւնը։
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ