Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի 2021թ. պաշտպանական ծախսերը մոտ 2,7 մլրդ դոլար կկազմեն. Ռազմինֆո

Հունվար 05,2021 14:53

Ռազմինֆո. Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի 2021թ. պետբյուջեն, որով պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 585 մլն մանաթ (~2,7 մլրդ դոլար (հունվարի 2-ի՝ 1 մանաթ = 0.59 դոլար փոխարժեքով))։ Սա նախորդ տարվա փոփոխված* բյուջեից ավել է 20,5 տոկոսով։ Ենթադրելի է, որ Ադրբեջանում առաջնահերթ փորձելու են վերականգնել պատերազմի հետևանքով կրած կորուստները։

*Ադրբեջանում 2020թ պետբյուջեն փոփոխեցին օգոստոս ամսին։ Պատճառը՝ կորոնավիրուսի հարուցած վնասներն էին։ Փոփոխությամբ ~50 մլն մանաթով կրճատվել էին պաշտպանական ծախսերը։ 2021թ. ծախսերի տարբերությունը հաշվարկում ենք հենց փոփոխված բյուջեի համեմատությամբ։

Դեռ 2020թ. սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «2021թ․ պետբյուջեի նախնական ցուցանիշների մասին հայտարարություն», ըստ որի պաշտպանական ծախսերին նախատեսում էին հատկացնել ~2 մլրդ 326 մլն դոլար։ Թեպետ, ինչպես նշել էինք այն ժամանակ, դա նախնական հայտարարություն էր, սակայն պատերազմից հետո ընդունված նախագծով պաշտպանական ոլորտի հատկացումներն անհամեմատ տարբեր են այդ հայտարարությունից։

Մինչ Ալիևի հաստատումը, պետբյուջեի նախագիծը երկու ընթերցմամբ ընդունվել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսում։

Ներկայացված բյուջեով պաշտպանական ծախսերն 2020թ. համեմատ ավել են ~782 մլն մանաթով կամ ~460 մլն դոլարով։ 2021թ. բյուջեի նախագծով պաշտպանական առանձին կառույցներին հատկացվող գումարները.

Մանաթ Դոլար
1.2. Պաշտպանություն և ազգային անվտանգություն 4,585,806,638.00 2,697,533,297
1.2.1. Պաշտպանության ուժեր 1,934,288,659.00 1,137,816,850
1.2.1.1. Պաշտպանության նախարարության 1,577,030,335.00 927,664,896
1.2.1.2. Զորահավաքի և զորակոչի պետական ծառայություն 30,083,502.00 17,696,177
1.2.1.3. Աշխատավարձերի, ծախսերի կարգավորում և այլ սոցիալական միջոցառումներ 6,853,822.00 4,031,659
1.2.1.4. Նյութատեխնիկական ապահովում 300,000,000․00 176,470,587
1.2.1.5. Պետբյուջեից ֆինանսավորվող կառույցների արտաբյուջետային ծախսեր 20,321,000.00 11,953,529
1.2.2. Ազգային անվտանգություն 260,612,183.00 153,301,283
1.2.2.1. Պետական անվտանգության ծառայություն 200,068,906.00 117,687,590
1.2.2.2 Արտաքին հետախուզության ծառայություն 60,543,277.00 35,613,692
1.2.3. Սահմանապահ ծառայություն 281,620,334.00 165,659,018
1.2.3.1. Պետական սահմանապահ ծառայություն 281,620,334.00 165,659,018
1.2.4. Կիրառական հետազոտություններ 3,901,203.00 2,294,825
1.2.4.1. Պաշտպանական արդյունաբերության նախարարություն 3,901,203.00 2,294,825
1.2.5. Այլ դասերին չպատկանող ծախսեր 2,105,384,259.00 1,238,461,320
1.2.5.1. Պետական արդյունաբերության նախարարություն 4,941,759.00 1,238,461,320
1.2.5.2 Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսեր 2,100,442,500.00 1,235,554,403

Ինչպես երևում է վերոնշյալ աղյուսակից, 2021թ. Ադրբեջանում նախատեսում են ամենամեծ հատկացումները տալ «Այլ» բաժնով նախատեսված ծախսերին։ Նախորդ տարվա համեմատ այս բաժնի ծախսերն ավելանում են մոտ 499,5 մլն մանաթով կամ 293,8 մլն դոլարով։

Այս բաժնով ծախսերի համար առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվել էր 2017թ.։ Ինչպես ենթադրել էինք այն ժամանակ, այս բաժնի «Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին» հատկացվող գումարներն, ամենայն հավանականությամբ, ուղղվում են ռազմական տեխնիկայի գնումներին և արդիականացմանը։

Հատկանշական է, որ «Այլ» ծախսերով ավելացվում է հենց այդ բաժնի ծախսերը, իսկ Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը տրվող ֆինանսներն անցած տարվա համեմատ նվազում են։ 2021թ. Ադրբեջանում, կարծես թե, փորձելու են այս բաժնին հատկացված գումարով վերականգնել պատերազմի ընթացքում կրած զինտեխնիկայի կորուստները։

Հարկ է նշել, որ բացի պաշտպանական բյուջեի մեջ ներառված կառույցներից, Ադրբեջանում կան այլ ռազմականացված կառույցներ ևս, որոնց տարեկան ծախսերը նախատեսված են այլ բաժիններով։

Այս կառույցներից է, օրինակ, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը, որի կազմում կա ռազմականացված ստորաբաժանում*, կամ ներքին զորքերը, որի զինծառայողները ևս ներգրավված են եղել Արցախյան վերջին պատերազմին ու կորուստներ ունեցել։

Մոտ 170,6 մլն դոլար հատկացվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի կազմում ևս ռազմականացված ստորաբաժանումներ կան*, ինչպես նաև զինդատախազությունը։

Ռազմականացված կառույցներից էր նախկինում գործող Պետական հատուկ պահպանության ծառայությունը (ՊՀՊԾ), որը, սակայն 2020թ. մարտին Ադրբեջանի նախագահի որոշմամբ լուծարվեց, ու դրա փոխարեն ստեղծվեց 3 առանձին կառույց։

Դրանց թվում էին նախկինում ՊՀՊԾ կազմում գործող Նախագահի անվտանգության ծառայությունն ու Կապի ու տեղեկատվական անվտանգության հատուկ ծառայությունը։ Կառույցի լուծարումից հետո ավելացվեց նաև Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալությունը։ Այս երեք կառույցներն էլ այժմ ֆինանսավորում ստանում են բյուջեի երեք առանձին կետերով՝ նախկին մեկ՝ ՊՀՊԾ֊ի փոխարեն, ու իրենց մեջ ևս ներառում են ռազմականացված ստորաբաժանումներ*։

*Հարկ է նշել, որ պաշտպանական բյուջեից դուրս ներկայացված կառույցների ծախսերում առանձին ընդգծված չէ, թե ռազմական ստորաբաժանումներին որքան գումար է ուղղվելու: Ըստ այդմ՝ հստակ հնարավոր չէ որոշել ռազմական հատկացումների չափը:

Մանաթ Դոլար
1.3.2.2. Ներքին զորքեր 672,952,777.00 395,854,571
1.3.2.4. Արդ. նախ․ քրեակատարողական վարչ․ ռազմականացված ստոր. 126,729,230.00 74,546,605
1.3.2.5. ԱԻՆ 290,166,962.00 170,686,447
1.3.2.7. Նախագահի անվտանգության ծառայություն 135,107,614.00 79,475,066
1.3.2.8. Կապի և տեղեկատվական անվտանգության հատուկ ծառայություն 19,252,583.00 11,325,048
1.3.2.9. Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալություն 21,829,095.00 12,840,644
1.3.3.2. Զինդատախազություն 17,522,706.00 10,307,474

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հա,մոռացաք գրել,որ այս հոդվածի պատվիրատուն Իլհամ Ալիևն է…..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031