ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ ՊՆ-ն, ըստ pastinfo.am կայքի, հայտարարել է, որ պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայողների իրական թիվը գաղտնիք է։
Առնվազն տարօրինակ է, երբ պատերազմի օրերին, իբրև թե, չէին թաքցնում մեր զոհերի մասին իրական տվյալները, և հայտարարում էին ամենօրյա ռեժիմով։ Իսկ պատերազմից հետո, զոհերի իրական թիվը հանկարծ որոշեցին դարձնել գաղտնի՞ք։ Ո՞րն է տրամաբանությունը, երբ սովորաբար հակառակն է լինում։
Իսկ եթե ՊՆ-ում, առ այսօր, մեր զոհերի իրական թվերը չգիտեն, ապա ինչպե՞ս էին պատերազմի օրերին, այդքան ճշգրիտ հաշվում Ադրբեջանի զոհերը թվերը (օրինակ՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ, ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանն ունի 6947 զոհ)։
Կարդացեք նաև
Հ.Գ. Զոհերի իրական թիվը չհրապարակելը բխում է միայն Նիկոլի շահերից։