Լրահոս
Օրվա լրահոսը

41-ամյա կինը հանկարծամահ է եղել Pfizer-ի պատվաստանյութն ընդունելուց հետո. Daily Mail

Հունվար 05,2021 10:30

Պորտուգալիայում բուժաշխատող Սոնյա Ասեվեդոն հանկարծամահ է եղել 48 ժամ անց այն բանից հետո, երբ նրան ներարկել են կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութը, ըստ «Լենտա.ռու»-ի՝ հայտնել է «Daily Mail»-ը.

41-ամյա կինը պատվաստանյութն ընդունելուց հետո որեւէ կողմնակի ազդեցություն չի ունեցել, սակայն հունվարի 1-ին նա հանկարծամահ է եղել: Մահվան պատճառը կսահմանվի հունվարի 5-6-ը:

Կնոջ հայրը տեղեկացրել է, որ իր աղջիկը չի ունեցել առողջական որեւէ խնդիր. « Ես չգիտեմ ինչ է պատահել: Ինձ պատասխաններ են հարկավոր: Ուզում իմանալ՝ ինչը պատճառ դարձավ իմ աղջկա մահվան մեջ», նշել է հայրը:

Պորտուգալական ինստիտուտում, որտեղ աշխատել է կինը, հաստատել են, որ կնոջից որեւէ բողոք չի եղել պատվաստանյութն ընդունելիս եւ մի քանի ժամ անց եւս: Բացի Սոնյա Ասեվեդոյից, պատվաստանյութը ստացել են հիմնարկի եւս 537 աշխատակից:

Հիշեցնենք, որ Pfizer/BioNTech դեղամիջոց, որը մշակվել է ամերիկյան կոնսորցիումի կողմից, այս պահին հանդիսանում է միակը, որը Եվրամիությունը հաստատել է որպես պատվաստանյութ ընդդեմ կորոնավիրուսի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031