ԼՂ պաշտպանության նախարարի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ՖԲ գրառումը.
Գեներալ-լեյտենանտ Անատոլի Վլադիմիրի Զինեւիչին ճանաչել եմ Արցախյան ազատամարտի տարիներից: Մասնագիտությամբ լինելով զինվորական, միաժամանակ, ուներ դիվանագետին հատուկ խորաթափանց միտք: Պահի ազդեցության տակ կարող էր անկեղծանալ և ասել այն, ինչը հնարավոր է նաև դիմացինի սրտով չլինի: Բայց, որ ասածների մեջ ճշմարտություն կար, կարելի է համոզվել հետեւյալով. «Դուք պետականության զգացողություն չունեք… Օջախ, տուն, հող` այո’: Սակայն պետականությունն այլ բան է: Այ, եթե լենինականցի կամ երևանցի տղան դադարի կրկնել, թե եկել է պաշտպանելու Ղարաբաղը, ասես սա իր հայրենիքը չէ, այն ժամ միայն հնարավոր կլինի խոսել պետականության զգացողության մասին… Թե չէ, նորից նույն երգը` պետականության կորստի մասին: Չէ՞ որ այժմ այն ունեք: Ուրեմն պաշտպանեք… »:
Անատոլի Վլադիմիրովիչն այսօր չկա, բայց նրա խոսքերը շարունակում են լինել այժմեական…