Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում է մեզ վերգտնենք, հարմարվենք, մխիթարվենք ու զորանանք»

Հունվար 04,2021 21:36
Տեր Մինաս քահանա

Հետպատերազմական շրջանում լուրջ հոգեբանական և գաղափարական դժվարությունների առաջ է կանգնում անհատը, շատ անգամ այդ ամենը վատ է անդրադառնում կյանքի բնականոն ընթացքի վրա։ Ոմանք աղոթքով են իրենց հոգևոր հոգեբանությունը վերականգնում, ժամանակին հարմարվում իրադարձությունների հետ։

Այսօր զրուցել եմ Ստեփանակերտի Ս.Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի հետ։

«Իսկապես դժվար իրավիճակ է։ Մեծ արհավիրք տեղի ունեցավ, որին չէինք սպասում…»,-ասում է Տեր Մինասը։
Նրա խոսքով` սա անարդար երևույթ էր, որը նպատակ ուներ կոտորել մի ազգի, որին արդեն հասցրել են կոտորել 1915 թվականին։

Ամեն ինչ ժողովրդի հոգեբանության վրա ազդեց։ Քահանայի խոսքով սա մեր ժողովրդին տկարացնելու միտում ունի։
«Անարդար պատերազմ էր, որի արդյունքներին ականատես ենք հիմա։ Արցախը կիսվեց, հողերի մի մասը հանձնվեց առանց պատերազմի… այսքանին մենք չէինք սպասում, դրա համար էլ մեզ վրա շատ ազդեց։ Մենք նաև հոգեբանորեն պատրաստ չէինք։ Իսկ աշխարհի քար լռության առջև ինչ տեղի ունեցավ` ամենևին զարմացրեց» ,-հավելում է զրուցակիցս։

Այսպես ասած` մենք` մեր ազգով մենակ մնացինք։ Ինչպես ասում են` «գնա մեռիր, արի սիրեմ…»: Մենակ մարդու համար դժվարություններն անհաշվելի են լինում։ Իսկ մենակ մնալը սխալների արդյունք է։ «Շատ կարևոր բաներ կան, որ մենք բաց թողեցինք։ Օրինակ այն, որ հավատի ճանապարհից հեռացանք, մեղք գործեցինք, անարդար կյանք ապրեցինք, իրար չսիրեցինք, հոգատարություն չտածեծցինք։ Մնում է մեզ վերագտնենք, հարմարվենք, մխիթարվենք ու զորանանք։ Մենք մեր սխալների վրա աշխատելով կարող ենք վերելքների հասնել։ Ես հավատում եմ»,-Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում նշում է Տեր Մինասը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031