Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն խստացրեց մեղադրանքը. Ադրբեջանը Հայաստանի տարածքում դիտավորյալ է Մի-24-ը խոցել. (Տեսանյութ)

Հունվար 04,2021 18:20

Ռուսաստանի ռազմական քննիչները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Մի -24 ռազմական ուղղաթիռի խոցման առիթով հարուցված քրեական գործը վերաորակել են, ներառելով նրանում ավելի լուրջ մեղադրանք՝ «դիտավորյալ ոչնչացում»։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ քրեական գործը, որն ավելի վաղ հարուցվել էր ՌԴ Քրեական օրենսգրքի 351 հոդվածով (թռիչքների կանոնների խախտում կամ դրանց նախապատրաստում, որոնք անզգուշությամբ հանգեցրել են մարդկանց մահվան) վերափոխվել է ավելի լուրջ հոդվածի՝ 105 հոդվածի 2-րդ մասի (երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն)»: Եթե առաջինի դեպքում մինչև 7 տարվա ազատազրկում էր նախատեսվում, երկրորդի դեպքում՝ մինչև ցմահ ազատազրկում, հայտնել է «Ինտերֆաքսի» աղբյուրը:

Նույն աղբյուրը հավելել է, որ վերոնշյալ որոշումը կայացվել է գործի շրջանակում իրականացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում: Նա դժվարացել է հայտնել, թե որքան կտեւի քննությունը. «Այդ հարցում կան որոշակի բարդություններ, այն առումով, որ կասկածյալները գտնվում են այլ պետության տարածքում»: Նրա խոսքով՝ հետաքննությունը վարում են Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված ռազմական քննիչները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ընդունումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռուսական Մի-24 ուղղաթիռ խոցվեց, այն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը: Ռուս երկու օդաչուները զոհվեցին, իսկ մեկը՝ վիրավորվեց: Միջադեպի պատասխանատվությունն անմիջապես ստանձնեց պաշտոնական Բաքուն, նշելով, թե «սխալմամբ են խոցել ուղղաթիռը», ներողություն խնդրեց, խոստանալով՝ փոխհատուցել հասցված վնասը եւ արդար քննություն տանել:

Սակայն համացանցում տարածվեցին ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման պահից վայրկյաններ առաջ արված նկարահանումները, որոնցում ակնհայտ երեւում էր, որ նկարահանողները սպասում են ծրագրված խոցմանը, իսկ արդեն ուղղաթիռի խոցումից հետո հնչում էին սուլոցներ, ուրախ բացականչություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031